Քիմ Քարդաշյանը դեմ չէ Քանյե Ուեսթի ու Իրինա Շեյքի սիրավեպին՝ ահա ինչու

Մի քանի օր առաջ Իրինա Շեյքը և Քանյե Ուեսթը Կոտ դ’Ազուրում էին, որտեղ անցկացրեցին ռոմանտիկ հանգստյան օրեր և նշեցին Քանյեի 44-ամյակը։ Կասկածներ չեն մնացել, որ զույգը հանդիպում է։  Հիմա բոլորին անհանգստացնում է մեկ այլ հարց՝ ինչպե՞ս արձագանքեց Քիմ Քարդաշյանը Քանյեի նոր սիրավեպին: Ըստ Us Weekly-ի ինսայդերի, Քիմը վաղուց տեղյակ է եղել, որ Ուեսթը հանդիպում է Շեյքի հետ, ուստի նրանց համատեղ ճանապարհորդությունը Ֆրանսիա նրա համար անակնկալ չի եղել: Ավելին, ինչպես պարզվում է, Քիմը հավանություն է տալիս Քանյեի ընտրությանը։ «Նա գիտեր, որ Քանյեն և Իրինան հանդիպում էին: Նրանք մի քանի ամիս գաղտնի…

ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում

«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են «Word Univercity Ranking» աղյուսակում: Հավելենք, որ յուրաքանչյուր տարի հրապարակվում է վարկանշային երեք խոշոր աղյուսակ՝ «QS Word Univercity Ranking», «Times Higher Education World University Rankings » և «Academic Ranking of World Universities (ARWU) by the ShanghaiRanking Consultancy»: ԵՊՀ-ն ներառվել է միայն…

Իսրայելը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց մորթու վաճառքը

Մինչ նորաձևության ամենամեծ տները և զանգվածային շուկայի ապրանքանիշերը կամավոր հրաժարվում են օգտագործել բնական մորթի, Իսրայելն արգելել է մորթուց արտադրանքի վաճառքը օրենսդրական մակարդակում: Ըստ The Jerusalem Post-ի՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել է երկրի բնապահպանության նախարար Գիլա Գամլիելը: Նախկինում ոչ մի երկիր նման մասշտաբի օրենք չէր ընդունել: Օրենքը կներառի հագուստի արտադրության համար մորթու առք ու վաճառք, բայց դեռ հնարավոր կլինի վաճառել մորթի գիտական, կրթական և կրոնական նպատակներով: Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի դեկտեմբերից: Ըստ Գամլիելի՝ հագուստի մեջ մորթու օգտագործումը «անբարոյական է ու ավելորդ»: Գիմլիելը նաև հույս է հայտնել, որ որոշումը կդարձնի իսրայելական…

Թուրքական կայք․ «Հայկական կոնյակի շնորհիվ է ապահովվել Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքը»

Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ։ Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է անում բրիտանական «The Telegraph» պարբերականին, որտեղ անդրադարձ է կատարվել հայկական գինեգործությանը։ «Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։ Որպես ապացույց բրիտանական թերթը նշում է, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա վաղեմության գինեգործության…

Լավրովի պլանից «թռնելու» հետեւանքները

Առավոտ օրաթերթում Արամ Աբրահամյանը գրում է ․ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որտեղ Փաշինյանը խոսում է Արցախյան խնդրի մասին իր պատկերացումների մասին, իսկապես սենսացիա չէր՝ մանավանդ նրանց համար, ովքեր սպասում էին անձնական բնույթի ինչ-որ  սկանդալային բացահայտումների: Աստված մի արասցե, որ ընտրական պրոցեսի մասնակիցներից որեւէ մեկը սկսի մտնել իր մրցակցի անձնական կյանքի մեջ: Ես գտնում եմ, որ ներքաղաքական բանավեճում անգամ Աշոտ Փաշինյանի անունը տալն էր սխալ՝ նա մասնավոր անձ է եւ պետք է հնարավորություն ունենա ապրելու իր մասնավոր կյանքով: Ինձ համար սենսացիա չէր, որ Հայաստանի համար այս ճակատագրական հարցի մասին վարչապետը խոսում…