Իսրայելը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց մորթու վաճառքը

Մինչ նորաձևության ամենամեծ տները և զանգվածային շուկայի ապրանքանիշերը կամավոր հրաժարվում են օգտագործել բնական մորթի, Իսրայելն արգելել է մորթուց արտադրանքի վաճառքը օրենսդրական մակարդակում:

Ըստ The Jerusalem Post-ի՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել է երկրի բնապահպանության նախարար Գիլա Գամլիելը: Նախկինում ոչ մի երկիր նման մասշտաբի օրենք չէր ընդունել:

Օրենքը կներառի հագուստի արտադրության համար մորթու առք ու վաճառք, բայց դեռ հնարավոր կլինի վաճառել մորթի գիտական, կրթական և կրոնական նպատակներով: Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի դեկտեմբերից:

Ըստ Գամլիելի՝ հագուստի մեջ մորթու օգտագործումը «անբարոյական է ու ավելորդ»: Գիմլիելը նաև հույս է հայտնել, որ որոշումը կդարձնի իսրայելական նորաձեւության շուկան ավելի էկոլոգիապես մաքուր:

Կենդանիների իրավունքների պաշտպանները 2009 թվականից ի վեր ձգտում էին արգելել Իսրայելում մորթու վաճառքը:

Related posts

Leave a Comment