Ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է․ Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի…

Փաշինյանը Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզներն է տվել Բաքվին՝ ընդամենը 15 ռազմագերու դիմաց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է «Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզների դիմաց հայկական կողմին 15 մարդ է տալիս»։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 2021 թ. հունիսի 12-ին Հայաստանի կողմից քարտեզների տրամադրման դիմաց` 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, ադրբեջանա-վրացական սահմանին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ 15 ձերբակալված հայեր հանձնվել են հայկական կողմին։ Այս խնդրին աջակցություն ցուցաբերելիս նախարարությունը նշել է Վրաստանի կառավարությանը, ԱՄՆ պետքարտուղարին, ԵՄ խորհրդի նախագահին և Շվեդիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում: Փաշինյանը ականապատ քարտեզները նախընտրական քարոզարշավի ժամանակ տալիս է Բաքվին՝ ընդամենը 15 ռազմագերու դիմաց, որոնց Ադրբեջանը պարտավորվել էր վերադարձնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։…