Ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է․

Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։

ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 15 հայ ռազմագերիներին վերադրաձրել է Աղդամի շրջանում 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման քարտեզների դիմաց։

Փաշինյանը հայտնել է գերիների անունները` Արթուր Ստեփանյան` Արմավիրից, Գեղամ Էլիդեկյան` Արտաշատից, Ալեքսանդր Սեդրակյան` Արմավիրից, Էրիկ Գասպարյան` Երևանից, Սաշա Բաբայան` Մասիսից, Արտակ Անդրեասյան  էջմիածնից, Էրիկ Խաչատրյան` Մասիսից, Նարեկ Սերունյան՝ Հրազդան, գյուղ Քաղսիից, Սասուն Պետրոսյան` Արցախից, Վրույր Սարգսյան՝ Կոտայքից, Արմեն Հուդոյան` Գեղարքունիքից, Բորիս Հովհաննիսյան` Ալավերդիից, Արթուր Աբգարյան` Արմավիրից:

Փաշինյանի խոսքով` այս խմբի մեջ են Վարդենիսից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից մայիսի 27-ին վեց գերեվարվածներից չորսը, նաև` Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածներից մի քանիսը, նաև պատերազմի ընթացքում` հոկտեմբերին գերեվարված մի քանի հոգի:

Related posts

Leave a Comment