Փաշինյանը Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզներն է տվել Բաքվին՝ ընդամենը 15 ռազմագերու դիմաց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է «Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզների դիմաց հայկական կողմին 15 մարդ է տալիս»։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 2021 թ. հունիսի 12-ին Հայաստանի կողմից քարտեզների տրամադրման դիմաց` 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, ադրբեջանա-վրացական սահմանին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ 15 ձերբակալված հայեր հանձնվել են հայկական կողմին։

Այս խնդրին աջակցություն ցուցաբերելիս նախարարությունը նշել է Վրաստանի կառավարությանը, ԱՄՆ պետքարտուղարին, ԵՄ խորհրդի նախագահին և Շվեդիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում:

Փաշինյանը ականապատ քարտեզները նախընտրական քարոզարշավի ժամանակ տալիս է Բաքվին՝ ընդամենը 15 ռազմագերու դիմաց, որոնց Ադրբեջանը պարտավորվել էր վերադարձնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ադրբեջանում հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ը, որոնց մի մասին Ադրբեջանը, միջազգային իրավունքի կոտիպ խախտումներով ներկայացնում է որպես «դիվերսանտներ» ու քրեական հետապնդում է իրականացնում նրանց նկատմամբ։

Մայիսի 27-ին էլ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանը գերեվարեց 6 զինվորների՝ նրանց ևս ներկայացնելով որպես դիվերսանտներ։ Այսօր էլ արդեն լրացավ մեկ ամիսը՝ ինչ Ադրբեջանական զինուժը մի քանի հատվածներով ներխուժել է Հայաստանի տարածք ու ամեն կերպ փորձում է ամրանալ այդ դիրքերում։

Related posts

Leave a Comment