Վեբ-դիզայներն իր նորածին որդուն HTML է անվանել

Վեբ-դիզայներն իր նորածին որդուն հիպերտեքստային նշումի լեզվի (Hypertext Markup Language) պատվին HTML է անվանել:

Ֆեյսբուքյան գրառումը վիրալ է դարձել այն բանից հետո, երբ Ֆիլիպիններում նորածին երեխան յուրահատուկ անուն է ստացել իր մասնագիտությամբ վեբ դիզայներ հոր կողմից:

Գրառումը հայտնվել է ֆեյսբուքում անցած հինգշաբթի օրը` ազդարարելու նորածնի ծնունդը:

HTML-ը ծնվել է առողջ՝ 2,25 կիլոգրամ քաշով, Bulacan Medical Mission Group Cooperative Hospital-ում, որը մայրաքաղաք Մանիլայից հյուսիս է գտնվում մեկ ժամ հեռավորության վրա:

Related posts

Leave a Comment