Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ․ Ավետ Ադոնց

Արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը Mediamax-ում գրում է․ 21-րդ դարում օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ժողովրդավարական պետության կառավարումը չի կարող միանձնյա մենաշնորհ լինել: Հայաստանում, որը հետխորհրդային ողջ ժամանակահատվածում բախվում է տարածաշրջանային անվտանգության օրակարգով պայմանավորված մարտահրավերներին, միանձնյա, հուզական կառավարումը հանգեցրեց ողբերգության`44-օրյա պատերազմին: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել են մինչեւ 4000 հայորդիներ, իսկ անհայտ կորածների եւ ռազմագերիների իրական թիվը Ադրբեջանը թաքցնում է՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերը նրանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին: Այսօր մենք մեր զինված ուժերի ամբողջական բարոյալքման եւ անգործության եւ ազգային անվտանգության կառույցների անարդյունավետ աշխատանքի ականատեսն…