2 տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք մեր կյանքը և աշխարհի քաղաքական դասավորությունը փոխելու են հիմնովին․ «Zangi»-ի հիմնադիր

«Zangi» հայկական հավելվածի հիմնադիր ու գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը գրում է, որ մեզ են մոտենում 2 տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք մեր կյանքը և աշխարհի քաղաքական դասավորությունը փոխելու են հիմնովին։ «Բոլորը կենտրոնացել են արհեստական բանականության վրա, բայց իրական հեղափոխությունը կայանալու է հետևյալ 2 նորամուծություններից՝ 1. Առաջինը նորություն չի և կայանում է էլեկտրոմոբիլների համատարած ներդրմամբ։ Մոտակա 4-6 տարվա ընթացքում նավթը իր տեղը զիջելու է կանաչ տեխնոլոգիաներին և տնտեսության մեջ մնալու է որպես ածուխի նման մի բան։ Նավթային դարաշրջանի ավարտը իր հետ բերելու է աշխարհի քաղաքական դաշտի տեկտոնական շարժի։ Երկրների մի մասը կորցնելու են…