Սոցիալական ցանցերի կողմից խոսքի ազատության սահմանափակումների դրական ու բացասական կողմերը

Հունվար ամսին Սպիտակ տանը հրաժեշտ տալուց հետո, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր փորձում է իրեն պահել ուշադրության կենտրոնում: Նա սկսել է իր բլոգը, եւ ունի սոցիալական երկու ցանց: Ամսվա սկզբին էլ դատական գործեր էր հարուցել ընդդեմ սոցիալական ցանցերի, բողոքելով իր ազատ խոսքի իրավունքը սահմանափակելու դեմ: ‘’Մենք ապացուցելու ենք, որ իմ նկատմամբ գրաքննությունը հակասահմանադրական է’’, հայտատարում է Թրամփը: Որոշ այլ երկրներում եւս կա իշխանությունների կողմից սոցիալական ցանցերի նկատմամբ հակակրանք, որտեղ այդ ընկերությունների դեմ իրականացնում են ճնշիչ տարբեր գործողություններ: Թրամփի նկատմամբ իրականացված քայլերը նախազգուշացնող հրահանգ կարող են լինել այդ երկրների համար,…

Գերությունից ազատված Մարալը կրկին նույն գեղեցկուհին է (ֆոտո)

Շատերն են հիշում, թե այս տարվա մարտին Բաքվի բանտից ազատվելուց հետո ինչ տանջված տեսք ուներ լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Ոմանք նույնիսկ նկատել էին, որ նա գերության ընթացքում ժամանակից շուտ ծերացել էր: Ուրախությամբ տեղեկանում ենք, որ Մարալը, ընտանիքի ու հարազատների շրջապատում վերագտել է իրեն, եւ կրկին նախկին գեղեցկուհին է, փորձում է մոռանալ չորս ամսվա տառապանքները եւ զբաղվել սիրելի գործերով:  Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մինեւ պատերազմը նա քրոջ հետ որոշել էր…

Որքա՞ն պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ Հայաստանում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Անտարկտիդայում սառցադաշտերի տակ ակտիվ լճեր են հայտնաբերվել

Գիտնականներին հաջողվել է կազմել Անտարկտիդայի սառցադաշտերի տակ գտնվող ակտիվ լճերի ճշգրիտ քարտեզը: Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը: Մասնագետներն օգտագործել են ICESat-2 ուղեծրային սարքը՝ Անտարկտիդայի սառցադաշտերի տակ «ակտիվ» լճերի նոր քարտեզ կազմելու համար: Տիեզերքից ստացված նոր տվյալների մեծ զանգվածի ուսումնասիրությունը թույլ է տվել Մերսեր եւ Ուիլանս սառցե հոսանքների տակ երկու նոր ջրամբար հայտնաբերել: «Սառցադաշտերը ստատիկ օբյեկտներ չեն. դրանց տարածքները մեկ բարձրանում են, մեկ իջնում, երբ դրանց տակ լճերում ջրի մակարդակը փոխվում է: Նոր նախագիծը մեզ տալիս է կարեւոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են Անտարկտիդայի սառցադաշտային լճերի կառուցվածքը հասկանալու համար»,- նշում…