Անտարկտիդայում սառցադաշտերի տակ ակտիվ լճեր են հայտնաբերվել

Գիտնականներին հաջողվել է կազմել Անտարկտիդայի սառցադաշտերի տակ գտնվող ակտիվ լճերի ճշգրիտ քարտեզը: Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը: Մասնագետներն օգտագործել են ICESat-2 ուղեծրային սարքը՝ Անտարկտիդայի սառցադաշտերի տակ «ակտիվ» լճերի նոր քարտեզ կազմելու համար: Տիեզերքից ստացված նոր տվյալների մեծ զանգվածի ուսումնասիրությունը թույլ է տվել Մերսեր եւ Ուիլանս սառցե հոսանքների տակ երկու նոր ջրամբար հայտնաբերել: «Սառցադաշտերը ստատիկ օբյեկտներ չեն. դրանց տարածքները մեկ բարձրանում են, մեկ իջնում, երբ դրանց տակ լճերում ջրի մակարդակը փոխվում է: Նոր նախագիծը մեզ տալիս է կարեւոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են Անտարկտիդայի սառցադաշտային լճերի կառուցվածքը հասկանալու համար»,- նշում…