Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի առավել վարակիչ «Դելտա» շտամը

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:

Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Նշենք, որ Դելտա շտամը համարվում է առավել վարակիչ։ Այն նաև արագորեն վարակում է երիտասարդներին ու նաև երեխաներին՝ ի տարբերություն կորոնավիրուսի սկզբնական տեսակի, որը վարակում էր մեծահասակներին, ռիսկի խմբերում գտնվողներին։

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն

Related posts

Leave a Comment