Արտասահմանից ովքե՞ր եւ ինչո՞ւ են ակտիվորեն Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում

Armradio-ն գրում է․ Սոցցանցերում մի քանի օր է՝ շրջանառվում է տեղեկատվություն, թե հատկապես մարզային մի քանի քաղաքներում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք են բերվում մեծաթիվ տներ ու հողատարածքներ։ Առանձնացվում է հատկապես Արագածոտնի մարզը։ Սակայն տարածվող լուրերի մասով, թե Ապարանում և Օհանավանում տասնյակ տներ ու հողատարածքներ են գնվել, պաշտոնական եւ շրջանառվող տեղեկությունները տարբեր են։ Ինչ ազգության են գնորդները, ինչ նպատակով են Հայաստանում սեփականություն ձեռք բերում եւ ինչ են այս մասին վկայում պաշտոնական թվերը: Անի Կաղինյանն ամեն տարի ամառային արձակուրդներն անցկացնում է Ապարանում՝ պապական տանը։ Այս տարվա հանգիստը, սակայն, մտահոգություններով է սկսվել։ Ապարանում…