Չինաստանը երեխաներին արգելում է շաբաթական 3 ժամից ավել առցանց խաղեր խաղալ. Bloomberg

Չինաստանն անչափահասներին շաբաթվա մեջ ամենաշատը երեք ժամ առցանց խաղեր խաղալու թույլտվություն է տալու՝ խստագույն վերահսկողություն սահմանելով երիտասարդների ժամանցի վրա՝ հարված հասցնելով բջջային խաղերի աշխարհի ամենամեծ ասպարեզին։ Tencent Holdings Ltd.-ից մինչև NetEase Inc. խաղային հարթակները այսուհետ կարող են անչափահասներին առցանց խաղեր առաջարկել միայն երեկոյան 8-ից մինչև երեկոյան 9-ը ուրբաթ օրերին, հանգստյան օրերին և պետական ​​տոներին։ Նոր կանոնները, որոնք սահմանափակում են դեռահասների խաղաժամանակը երեք ժամով, առավել է խստացնում 2019-ին սահմանված օրական 1.5 ժամը։ Ոլորտի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ այս սահմանափակումը բացասական ազդեցություն կունենա տեխնոլոգիաների վրա։ Աղբյուրը՝ Bloomberg