Մարդու մարմնի քաշի փոփոխությունները գրանցող, վերլուծող հայկական ստարտափը դուրս է գալիս միջազգային հարթակ

32-ամյա Սարգիս Կարապետյանը, որը սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանի 2018-ի շրջանավարտ է, ու նրա թիմը Embry Tech հայկական ստարտափի հեղինակներն են:  Նրանք ստեղծում են կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:  Embry-ն ստեղծելու գաղափարը առաջացավ մի քանի տարի առաջ, երբ դիզայներ Նարե Գևորգյանը և Սարգիս Կարապետյանը ցանկանում էին այնպիսի ավտոմատ կշեռք նախագծել, որը հնարավոր կլիներ նաև կրել: Միտքը զարգացնելը սկզբում ուղղակի հոբբի էր, սկսել են նախագծել, մշակել ալգորիթմներն ու…