Անահիտ Սիմոնյանի գրառումը՝ Հայկոյին․ Իմ ամենաթանկ մարդ .. Ներիր ինձ․․․ (տեսանյութ)

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել սոցցանցում ու հրապարակել տեսանյութ։ Անահիտն ու Հայկոն որդի ունեն՝ Արմանը։ «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ էիր այդպես կատակում և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց աջակցության, առանց ուսի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող քո տեղը լրացնել մեր երեխայի սրտում … Եվ ես չգիտեմ, թե ինչպես նրան ասել այդ մասին … Ես շատ եմ վախենում … Դու բուժքրոջն ասացիր, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ լուծել…

Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

Տաղանդավոր երաժիշտ Հայկոյի մահվան հետ կապված այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է Մարությանը։ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի):

Հայկական «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը կառաջադրվի «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում

Հայկական ազգային կինոակադեմիայում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության նորակառույց օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի…

Մահացել է երգիչ Հայկոն

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն: Լուրը հաստատել են Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցից, որտեղ էլ այս օրերին պայքարում էին արտիստի կյանքի համար: Հիշեցնենք, որ սիրված երգիչը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Հայկոն ընդամենը 44 տարեկան էր։ Սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ 2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ

«Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- այս մասին գրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Նշենք, որ նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Հայկոն կորոնավիրուսով հոսպիտալացվել է և վիճակը ծանր է։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում սիրված երգչին։

ԵՊԲՀ հետազոտություն․ COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի

Երևանի պետական բժշկական համալսարանն իրականացրել է COVID-19-ով պայմանավորված հետազոտություններ, որն այսօր հրապարակել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ COVID-19-ով պայմանավորված հետազոտություններն իրականացվել են 2020 թվականի մայիսից՝ համալսարանական մասնագետների կողմից՝ ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ: Նախնական արդյունքները՝ • Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S: • Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել: • Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի: • Արդյունքում ցույց…

Արագած լեռը կվերածվի տարածաշրջանում ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրի՝ ֆրանսիական ներդրումների արդյունքում

Հայաստանի Արագածոտնի մարզում գտնվող Արագած լեռը կդառնա միջազգային կարգի լեռնադահուկային հանգստավայր։ Մեմորանդումն արդեն կնքվել է էկոնոմիկայի նախարարության հետ։ Արագածը կդառնա Հայաստանի երկրորդ լեռնադահուկային հանգստավայրը Ծաղկաձորից հետո։ Ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը շահագործող ֆրանսիական «Société des Trois Vallées»-ի գործադիր տնօրեն Պասկալ դե Տիրեսանտը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնելով նախագիծն ասում է, որ Արագածը կատարելապես հարմար է լինելու դահուկային ու նաև տարվա չորս եղանակի հանգստավայր, որը կլինի ֆանտաստիկ զբոսաշրջային ուղղություն։ Արագածի դահուկուղին նախատեսված է 125 կմ, ինչը առավելագույնը կլինի ողջ Հարավային Կովկասում․ Ծաղկաձորի դահուկուղին կազմում է 30 կմ, Վրաստանում Գուդաուրիինը՝ 57կմ, Ադրբեջանի Շահդագինը՝ 19կմ։ Սոչիի…

Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի դիվանագետի կինը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողի հարցին, թե ինչ որակներ պետք է ունենա դիվանագետի կինը: «Հավանաբար, այստեղ հատուկ կանոն չկա: Ցանկացած կին, ինչպես և ցանկացած ամուսին, առաջին հերթին պետք է հասկանան միմյանց և չխանգարեն, այլ օգնեն իրականացնելու համապատասխան գաղափարները, որոնց դուք որոշել եք նվիրել Ձեր կյանքը, իրացնել Ձեզ ձեր մասնագիտության մեջ: Համընդհանուր բաղադրատոմսեր չկան», — ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով МГИМО-ում: Նախարարը նշել է, որ աշխատել է տարբեր դեսպանների հետ, որոնց կանայք տարբեր վարքագծային ոճեր են ունեցել, բայց բոլոր դեպքերում դա…