Արագած լեռը կվերածվի տարածաշրջանում ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրի՝ ֆրանսիական ներդրումների արդյունքում

Հայաստանի Արագածոտնի մարզում գտնվող Արագած լեռը կդառնա միջազգային կարգի լեռնադահուկային հանգստավայր։ Մեմորանդումն արդեն կնքվել է էկոնոմիկայի նախարարության հետ։ Արագածը կդառնա Հայաստանի երկրորդ լեռնադահուկային հանգստավայրը Ծաղկաձորից հետո։ Ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը շահագործող ֆրանսիական «Société des Trois Vallées»-ի գործադիր տնօրեն Պասկալ դե Տիրեսանտը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնելով նախագիծն ասում է, որ Արագածը կատարելապես հարմար է լինելու դահուկային ու նաև տարվա չորս եղանակի հանգստավայր, որը կլինի ֆանտաստիկ զբոսաշրջային ուղղություն։ Արագածի դահուկուղին նախատեսված է 125 կմ, ինչը առավելագույնը կլինի ողջ Հարավային Կովկասում․ Ծաղկաձորի դահուկուղին կազմում է 30 կմ, Վրաստանում Գուդաուրիինը՝ 57կմ, Ադրբեջանի Շահդագինը՝ 19կմ։ Սոչիի…

Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի դիվանագետի կինը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողի հարցին, թե ինչ որակներ պետք է ունենա դիվանագետի կինը: «Հավանաբար, այստեղ հատուկ կանոն չկա: Ցանկացած կին, ինչպես և ցանկացած ամուսին, առաջին հերթին պետք է հասկանան միմյանց և չխանգարեն, այլ օգնեն իրականացնելու համապատասխան գաղափարները, որոնց դուք որոշել եք նվիրել Ձեր կյանքը, իրացնել Ձեզ ձեր մասնագիտության մեջ: Համընդհանուր բաղադրատոմսեր չկան», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով МГИМО-ում: Նախարարը նշել է, որ աշխատել է տարբեր դեսպանների հետ, որոնց կանայք տարբեր վարքագծային ոճեր են ունեցել, բայց բոլոր դեպքերում դա…