Հայկական «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը կառաջադրվի «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում

Հայկական ազգային կինոակադեմիայում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության նորակառույց օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի…

Մահացել է երգիչ Հայկոն

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն: Լուրը հաստատել են Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցից, որտեղ էլ այս օրերին պայքարում էին արտիստի կյանքի համար: Հիշեցնենք, որ սիրված երգիչը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Հայկոն ընդամենը 44 տարեկան էր։ Սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ 2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։