Մահացել է երգիչ Հայկոն

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն: Լուրը հաստատել են Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցից, որտեղ էլ այս օրերին պայքարում էին արտիստի կյանքի համար:

Հիշեցնենք, որ սիրված երգիչը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։

Հայկոն ընդամենը 44 տարեկան էր։

Սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

Related posts

Leave a Comment