Անահիտ Սիմոնյանի գրառումը՝ Հայկոյին․ Իմ ամենաթանկ մարդ .. Ներիր ինձ․․․ (տեսանյութ)

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել սոցցանցում ու հրապարակել տեսանյութ։ Անահիտն ու Հայկոն որդի ունեն՝ Արմանը։ «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ էիր այդպես կատակում և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց աջակցության, առանց ուսի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող քո տեղը լրացնել մեր երեխայի սրտում … Եվ ես չգիտեմ, թե ինչպես նրան ասել այդ մասին … Ես շատ եմ վախենում … Դու բուժքրոջն ասացիր, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ լուծել…

Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

Տաղանդավոր երաժիշտ Հայկոյի մահվան հետ կապված այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է Մարությանը։ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի):