Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

Տաղանդավոր երաժիշտ Հայկոյի մահվան հետ կապված այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է Մարությանը։

Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի):

Related posts

Leave a Comment