Հայաստանում համաճարակի սկզբից ի վեր մեկ օրում հաստատվել է վարակվածների ռեկորդային թիվ՝ 2603

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Այս թիվը ռեկորդային է համաճարակի ողջ ընթացքում։ Նախորդ մեկ օրում առողջացել է 827 հիվանդ, գրանցվել է 37 մահվան դեպք, որից 5-ի դեպքում պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։…

«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան: ՀՀ ԱՆ-ն շնորհակալություն է հայտնում Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին` COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար: «Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering և Moderna Therapeutics» ընկերությունների ղեկավարությանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Noubar Afeyan-ին` նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ներդրած ջանքերի համար: Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց…

Արտեմ Փաթափությանը՝ Նոբելյան մրցանակի արժանանալու լուրն իմանալուց հետո

Aliqmedia-ն գրում է․ Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի բոլոր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ: Արտեմ Փաթափությանը՝ որդու, Լուկայի հետ հետևում է Նոբելյան կոմիտեի ասուլիսին՝ մրցանակի լուրը ստանալուց հետո «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Հուրին անկեղծանում է. «Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան…

Լիբանանահայ Արդեմ Պատապուտյանը ՝ Նոբելյան մրցանակակիր

2021 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում համատեղ շնորհվել է Դեյվիդ Հուլիոսին և Արդեմ Պատապուտյանին՝ «ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար»: Արդեմ Պատապուտյանը ծնվել է 1967թ․-ին Բեյրութում։ Նա մոլեկուլային կենսաբան և նյարդաբան է Կալիֆորնիայի «Scripps Research»-ում։ ԱՄՆ-ում բնակվող երկու գիտնականներն արժանացել են մրցանակին այն մեխանիկան նկարագրելու համար, թե ինչպես են մարդիկ ընկալում ջերմաստիճանը և ճնշումը նյարդային ազդակների միջոցով: 2021 թվականի Նոբելյան մրցանակը նախատեսում է մոտ 1,1 միլիոն դոլար պարգևավճար: