Լիբանանահայ Արդեմ Պատապուտյանը ՝ Նոբելյան մրցանակակիր

2021 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում համատեղ շնորհվել է Դեյվիդ Հուլիոսին և Արդեմ Պատապուտյանին՝ «ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար»: Արդեմ Պատապուտյանը ծնվել է 1967թ․-ին Բեյրութում։ Նա մոլեկուլային կենսաբան և նյարդաբան է Կալիֆորնիայի «Scripps Research»-ում։ ԱՄՆ-ում բնակվող երկու գիտնականներն արժանացել են մրցանակին այն մեխանիկան նկարագրելու համար, թե ինչպես են մարդիկ ընկալում ջերմաստիճանը և ճնշումը նյարդային ազդակների միջոցով: 2021 թվականի Նոբելյան մրցանակը նախատեսում է մոտ 1,1 միլիոն դոլար պարգևավճար: