«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան: ՀՀ ԱՆ-ն շնորհակալություն է հայտնում Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին` COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար: «Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering և Moderna Therapeutics» ընկերությունների ղեկավարությանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Noubar Afeyan-ին` նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ներդրած ջանքերի համար: Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց…

Արտեմ Փաթափությանը՝ Նոբելյան մրցանակի արժանանալու լուրն իմանալուց հետո

Aliqmedia-ն գրում է․ Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի բոլոր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ: Արտեմ Փաթափությանը՝ որդու, Լուկայի հետ հետևում է Նոբելյան կոմիտեի ասուլիսին՝ մրցանակի լուրը ստանալուց հետո «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Հուրին անկեղծանում է. «Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան…