Հայաստանում համաճարակի սկզբից ի վեր մեկ օրում հաստատվել է վարակվածների ռեկորդային թիվ՝ 2603

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Այս թիվը ռեկորդային է համաճարակի ողջ ընթացքում։ Նախորդ մեկ օրում առողջացել է 827 հիվանդ, գրանցվել է 37 մահվան դեպք, որից 5-ի դեպքում պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:

Related posts

Leave a Comment