Մեգան Մարքլի մաշկաբան Սառա Չափմենը բացահայտում է՝ ինչպես պետք է խնամել մաշկը ձմռանը

Սկսած արևապաշտպան կրելու կարևորությունից, որքան էլ որ մռայլ լինի եղանակը, մինչև մաշկի շերտազատում․ խորհուրդներ է տալիս Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մաշկաբան Սառա Չափմենը։

Ո՞րն է մաշկը խոնավ պահելու լավագույն միջոցը:

Հիալուրոնաթթուն մաշկի խոնավեցման առաջատարն է․ այս ակտիվ բաղադրիչն ի վիճակի է մաշկը խոնավ պահել, նվազեցնել կնճիռները և վերականգնել փայլը: Կերամիդները նույնպես կենսական նշանակություն ունեն մաշկի խոնավությունը պահպանելու համար. այս ճարպաթթուները օգնում են մաշկին պահպանել առողջ խոնավության մակարդակը և խթանում ավելի շատ լիպիդների արտադրությունը: Թեև ձեր մարմինը բնականոն արտադրում է կերամիդներ, դրանք ժամանակի ընթացքում նվազում են, ինչպես նաև ցուրտ ամիսներին։

Որքա՞ն կարևոր է SPF-ը (արևապաշտպան) ձմռանը:

Ամենօրյա SPF-ը պարտադիր է ամբողջ տարվա ընթացքում։ Թեև ուլտրամանուշակագույն B միջին ալիք ճառագայթներն ամենաուժեղն են ամռանը, ուլտրամանուշակագույն A երկարալիք ճառագայթները առկա են ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ երբ ամպամած է: Ես խորհուրդ եմ տալիս առնվազն SPF 15 ամենօրյա օգտագործման համար, բայց 30 կամ ավել, եթե տանից դուրս եք գալիս:

Պե՞տք է արդյոք տանն օգտագործել SPF:

Այո, նույնիսկ եթե դուք ամբողջ օրը տանն եք, ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են թափանցել ձեր պատուհանների ապակիներից: Մեր ժամանակակից միջավայրում մենք նաև պետք է պաշտպանվենք թվային սարքերի ինֆրակարմիր ճառագայթման և կապույտ լույսի ծերացման հետևանքներից:

Իսկ ի՞նչ կասեք հակաօքսիդանտներով հարուստ մաշկի խնամքի մասին:

Հակաօքսիդանտներն ապահովում են ֆանտաստիկ արտաքին պաշտպանություն, սակայն սա ամենը չէ, ինչ նրանք անում են: Օրինակ, վիտամին A-ն ունի հակաօքսիդանտ հատկություններ և այն միակ բաղադրիչներից է, որը ճանաչվել է FDA-ի կողմից իր հակատարիքային ազդեցությամբ: Հակաօքսիդանտ C և E վիտամինները նույնպես չափազանց օգտակար են մաշկի համար. վիտամին C-ն պայքարում է հիպերպիգմենտացիայի դեմ, մինչդեռ վիտամին E-ն բնական հակաբորբոքային է:

Արդյո՞ք ճիշտ է յուղերի օգտագործումը ձմռանը:

Յուրաքանչյուր ոք կարող է օգուտ քաղել յուղերի օգտագործումից, հատկապես նրանք, ովքեր չոր մաշկ ունեն: Յուղերը կարող են խորը ներթափանցել մաշկի մեջ լիպիդային ուղիներով՝ նրանց հնարավորություն տալով ակտիվ նյութեր հաղորդել բջջային մակարդակում՝ խորը ազդեցության համար:

Ինչպիսի՞ շերտազատիչներ խորհուրդ կտաք ձմռանը:

Ամենօրյա թթվային շերտազատումը կօգնի նվազեցնել թեփոտությունը և թույլ կտա, որ մաշկի խնամքի մյուս բաղադիչները պատշաճ կերպով ներթափանցեն: Կաթնաթթուները, մրգային թթուները իդեալական են ձմռանը սթրեսի ենթարկված մաշկի համար, քանի որ դրանք մեղմ են, բայց արդյունավետ. կաթնաթթուն կարող է նույնիսկ խոնավացնել մաշկը:

Related posts

Leave a Comment