AirPods-ի ականջակալը պայթել է տղամարդու ականջի մեջ

Spread the love

Հեռախոսով խոսելու ժամանակ AirPods-ի ականջակալը պայթել է Չինաստանի քաղաքացու ականջի մեջ, հայտնում է GizmoChina-ն:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին, տուժել է Չժենչժոու քաղաքի 23-ամյա բնակիչը, վնասվել է աջ ականջի մաշկը:

Տուժածը բուժվել է հակաբորբոքային դեղերով, սակայն, նույնիսկ թերապիա իրականացնելուց հետո, նա դժգոհում է լսողության հետ կապված խնդիրներից: Բժիշկները ականջում հայտնաբերել են նաև արյունահոսության հետքեր։

Weibo չինական սոցիալական ցանցում հաղորդվել է, որ երիտասարդը ականջակալը գնել է խանութներից մեկում, որն Apple-ի գործընկերն է։

Related posts

Leave a Comment