Apple-ը գործարկում է նոր կյանքի կանոններին համահունչ հավելվածներ

Spread the love

Apple-ը հայտարարել է, որ 15 տարի Intel Corp համակարգի կիարառոմից հետո կանցնեն Mac համակարգիչների համար նախատեսված նոր չիպերին՝ այս տարվա մեջ թողարկելով առաջին խմբաքանակը:

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը նշել է, որ Intel corp-ը նշանավորեց նոր դարաշրջանի սկիզբը: Դրանց արտադրությամբ ընկերությունը սկսել էր զբաղվել 1980-ական թվականներից և վերածնվել 1990-ականների վերջին:

«Ապագայի մեր պատկերացումներում մենք ստեղծելու ենք նոր, հրաշալի արտադրանք և, Սիլիկոնն այն է, ինչը մեզ հնարավորություն կտա կյանքի կոչել այդ ամենը: Դա այն է, ինչը մեր արտադրանքն այդքան հիանալի է դարձնում: Silicon-ը մեր տեխնոլոգիաների հիմքում է»,-ասել է Քուքը:

Սիլիկոնային միացուցիչները կիրառվում են ընկերության iPhone-ների և iPad-ների վրա, որոնք արդեն օգտագործում են Apple-ի մշակած չիպերը: Քուքը նշել է, որ Apple-ը ակնկալում է, որ Mac-ի անցումը կպահանջի մոտ երկու տարի:

Apple-ի ծրագրավորողների Համաշխարհային Համաժողովում, որն այս տարի առաջին անգամ անցկացվում էր առցանց կորոնավիրուսի պատճառով, հայտարարվել է նաև նոր հավելվածների մասին:

Ստեղծվել է նոր համակարգ, որը հնարավորություն կտա օգտագործողներին մեքենայի թվային բանալիները փոխանցել ընկերներին և ընտանիքի անդամներին ընկերության iMessage ցանցի միջոցով: Այն առայժմ կաշխատի BMW 5-րդ սերիայի մեքենաների հետ: Հաջորդ տարի այս համակարգը կաշխատի շատ այլ մեքենաների հետ:

Apple-ը թարմացրել է նաև իր քարտեզագրման ծրագիրը ՝ ավելացնելով էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների վերաբերյալ տեղեկություններ:

Նոր կյանքի նորմերին համապատասխան մի նորություն էլ Apple-ի սմարթ ժամացույցներից: 7-րդ սերնդի նոր ժամացույցները ավտոմատ սկսում են հաշվել ձեռքերը լվանալու ժամանակը: 20 վրկ. լվանալուց հետո միայն գործընթացը համարվում է հաջողությամբ ավարտած:

Related posts

Leave a Comment