Մաշկի ծերացման 4 տեսակ. Ինչ անել` հնարավորինս երկար երիտասարդ մնալու համար (ֆոտո)

Թեմա, որի մասին ոչ ոք չի ցանկանում խոսել, ծերանալն է: Այո, կանայք օգտագործում են հսկայական միջոցներ՝ կանխարգելիչ, վերականգնող, նորարարական։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այնուամենայնիվ, մասնագետները հավաստիացնում են, որ քանի դեռ որոշված չէ, թե ինչպես է մաշկը ծերանում,  արդյունք չի լինի: Մտածել այս մասին, հատկապես երիտասարդ տարիքում, ընդհանրապես ցանկություն չկա, բայց, ավաղ, դա անհրաժեշտ է:Մաշկաբան,  Հինգերորդ էլեմենտ կլինիկայի գլխավոր բժիշկ Յուլիա Տիտելը պարզաբանում է, թե ինչպես ճանաչել մաշկի ծերացման տիպն ու ինչ անել։ Մանր կնճիռներ Մաշկին առաջանում են մանր կնճիռներ՝ տպավորիչ քանակությամբ, մաշկը դառնում է չոր, հակված կարմրության և…

Անհավանական․ Տեսախցիկը նկարել է, թե ինչպես է կինը ծննդաբերում ավտոկայանատեղիում (ֆոտո, վիդեո)

Համացանցում է հայտնվել անհավատալի մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ֆլորիդայում կինը ծննդաբերում բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում, ուր կնոջն օգնության է հասել մարկաբարձուհին։ Daily Mail-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին Սյուզան Անդերսոնի մոտ սկսվել էին ծննդաբերական ցավերը, սակայն երեխան չի սպասել՝ մինչև մայրը հասնի հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ Անդերսոնի ամուսինը` Ջոզեֆը և  ոստիկանության երկու աշխատակիցներ, դիտում են, երբ նորածինը լույս աշխարհ է գալիս ու հայտնվում անկաբարձուհու ձեռքերում։

Qatar Airways-ի ուղևորներն այժմ պետք է դնեն վիրահատական դեմքի վահաններ ու դիմակ ամբողջ թռիչքի ընթացքում

Qatar Airways-ը հայտարարել է, որ էկոնոմ դասի ուղևորներն այժմ իր թռիչքների ընթացքում պետք է դնեն վիրաբուժական դեմքի վահան, ինչպես նաև դեմքի դիմակ: Վահանները կտրվեն բոլոր ուղևորներին կամ գրանցման ժամանակ, կամ ինքնաթիռի մուտքի մոտ։ Իսկ ահա բիզնես դասի ուղևորների համար այն պարտադիր չի լինի, այլ ըստ հայեցողության, քանի որ նրանց մոտ հեռավորությունն ավելի շատ է պահպանվում, քան էկոնոմ դասում։ Միանգամյա օգտագործման վահանները երկու չափի են, նախատեսված մեծահասակների ու երեխաների համար։

ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, 10 մահ

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած։ Գրանցվել է 10 մահ։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական…

Հայ հեղափոխական Վանա Սարգիսի ծոռնուհին՝ Ստրասբուրգի քաղաքապետ (ֆոտո)

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժանն Բարսեղյանը հեղափոխական գործիչ, ՀՅԴ անդամ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է։ Սարգիս Բարսեղյանը (իսկակակ անունով Սարգիս Օզաբաշյան) կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում։ Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։ Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։ Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։…

Կեղծ հայկական օդանավերը տարիներով ծառայել են Կոնգոյի նախագահին ու բանակին եւ կլորիկ գումարներ աշխատել.Hetq

Hetq-ը գրում է․ Հայաստանի անունը հերթական անգամ հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների զեկույցներից մեկում, որը հրապարակվել է վերջերս՝ հունիսի 2-ին: Փորձագետներն այս անգամ պարզել են, որ հայկական գրանցման տակ թռչող օդանավերը ծառայություններ են մատուցում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարական զինուժին՝ զենք-զինամթերք եւ ռազմական անձնակազմ տեղափոխելով: Իրականում, սակայն, դրանցից մի քանիսը հայկական գրանցումից դուրս բերված են եղել, ինչը նշանակում է, որ ինքնաթիռների վրա ՀՀ գրանցման առկայությունն անօրինական է: ՀՀ գրանցում կրող օդանավերը ծառայել են կոնգոլեզյան բանակին Քաղաքացիական պատերազմների միջով անցած ԿԴՀ-ի արեւելքում զինված միջէթնիկական բախումները շարունակվում են մինչ օրս: 2003-ին ՄԱԿ-ի…

102 կիլոգրամ քաշ կորցրած կինը հայտնել է նիհարելու գաղտնիքը

Շոտլանդական Լևեն քաղաքի 165 կիլոգրամ կշռող բնակչուհին կորցրել է քաշի գրեթե երկու երրորդը և հայտնել է քաշը կորցնելու գաղտնիքը: Նրա վերափոխման պատմությունը հրապարակվել է The Scot Sun-ի կայքում: 52-ամյա Թրեյսի Մակկորմակն ասել է, որ 2016-ին նրա մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարախտ: «Բժիշկներն ասացին, որ ես պետք է փոխեմ իմ կենսակերպը, հակառակ դեպքում երաշխիք չկա, որ կապրեմ ևս հինգ տարի: Ես շոկի մեջ էի. դա գործի անցնելու կոչ էր, ինչի կարիքը ես շատ ունեի», – ասել է նա: Այդ ժամանակ Մակկորմակն ամեն օր մեծ թվով դեղահաբեր էր ընդունում՝ ներառյալ շաքարախտի,…

Ունսպախ․ Ֆրանսիացիների ամենանախընտրելի գյուղը, որը հեքիաթ է հիշեցնում (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի Էլզասում գտնվող  Ունսպախ (Hunspach) գտնվող գյուղը հուլիսի 1-ին ճանաչվել է ֆրանսիացիների կողմից ամենանախընտրելին։ Ամիսներ շարունակ 652 բնակիչ ունեցող գյուղը մոբիլիզացվել էր՝ ներկայացնելու գյուղի ամենագեղեցիկ վայրերն ու ավանդույթները ֆեյսբուքյան էջով և ինստագրամով։ Գյուղը հայտնի է 18-19-րդ դարերում կառուցված իր սպիտակ տներով, կարմիր տանիքներով, խնամված ու ծաղիկներով պատուհանագոգերով։ Գնահատեք․․․

Կարող եմ խաղալ ևս 6-7 տարի. Հենրիխ Մխիթարյան

Ազգերի լիգայի C2 խմբում Վրաստանի հավաքականի մրցակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ֆուտբոլ խաղալ ևս 6-7 տարի։ Այս մասին Մխիթարյանը հայտարարել է սերիա «ա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», նա «Ռոմա» է տեղափոխվել մեկ տարվա վարձակալությամբ: Համավարակի պատճառով Մխիթարյանը թիմի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև մրցաշրջանի ավարտը: «Ցավոք, այս մրցաշրջանում բաց թողեցի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ, որ վերադառձել եմ խաղադաշտ: Ես լավ մարզավիճակում եմ և ինձ հիանալի եմ զգում: Ես ուզում եմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունս…