Հաստատվել է 349 նոր դեպք և 605 առողջացած

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։ Գրանցվել է մահվան 12 դեպք. պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5…

Այսօր Համբույրի միջազգային օրն է․համբուրվելու 5 զարմանալի օգուտները

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է։ Համբույրի միջազգային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը։ Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի՝ համբույրն ուսումնասիրող գիտության հետ: Ներկայացնում ենք համբույրի 5 անսպասելի օգուտները։ 1. Համբույրը օգտակար է ատամների համար: Համբույրը խթանում է թքարտադրությանը, որն էլ ատամները մաքրում է բակտերիաներից: 2. Համբույրն այրում է կալորիաները: Մեկ րոպե տևողությամբ համբույրն այրում է 6 կալորիա: 3.…

ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ՝ աղջիկը կարևոր է #SHECOUNTS

ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ՝ #SHECOUNTS (#ՆԱԿԱՐԵՎՈՐԷ), որն ուղղված է կանանց և աղջիկների արժևորմանն ու նրանց նկատմամբ վնասակար գործելակերպերի վերացմանը: Հայաստանից քարոզարշավին արդեն միացել են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վլոգեր, բլոգեր և ինտերնետային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։ Դուք էլ կարող եք միանալ՝ Ձեզ համար կարևոր կնոջ կամ աղջկա հետ լուսանկարով՝ թագադրելով՝ #SHECOUNTS (#ՆԱԿԱՐԵՎՈՐԷ)։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 330 նոր դեպք, ապաքինվել է ևս 162 մարդ:

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։ Արձանագրվել է մահվան 7 դեպք: Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ…

Կուպերոզ, ի՞նչ օգտագործել. խորհուրդ է տալիս Arinskin-ի տնօրենը (վիդեո)

Հայաստանում Arinskin կորեական կոսմետիկայի խանութ-սրահի տնօրեն Լիլիթ Խաչատրյանն անդրադառնում է կուպերոզ մաշկային հիվանդությանը։ Ինչ է իրենից ներկայացնում կուպերոզ հիվանդությունը, ինչպես է այն արտահայտվում և ինչպիսի միջոցներ պետք է օգտագործել՝ վիճակը բարելավելու և որ ամենակարևորն է՝ վիճակը չբարդացնելու համար։ Կարդացեք նաև՝

Մաշկի ծերացման 4 տեսակ. Ինչ անել` հնարավորինս երկար երիտասարդ մնալու համար (ֆոտո)

Թեմա, որի մասին ոչ ոք չի ցանկանում խոսել, ծերանալն է: Այո, կանայք օգտագործում են հսկայական միջոցներ՝ կանխարգելիչ, վերականգնող, նորարարական։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այնուամենայնիվ, մասնագետները հավաստիացնում են, որ քանի դեռ որոշված չէ, թե ինչպես է մաշկը ծերանում,  արդյունք չի լինի: Մտածել այս մասին, հատկապես երիտասարդ տարիքում, ընդհանրապես ցանկություն չկա, բայց, ավաղ, դա անհրաժեշտ է:Մաշկաբան,  Հինգերորդ էլեմենտ կլինիկայի գլխավոր բժիշկ Յուլիա Տիտելը պարզաբանում է, թե ինչպես ճանաչել մաշկի ծերացման տիպն ու ինչ անել։ Մանր կնճիռներ Մաշկին առաջանում են մանր կնճիռներ՝ տպավորիչ քանակությամբ, մաշկը դառնում է չոր, հակված կարմրության և…

Անհավանական․ Տեսախցիկը նկարել է, թե ինչպես է կինը ծննդաբերում ավտոկայանատեղիում (ֆոտո, վիդեո)

Համացանցում է հայտնվել անհավատալի մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ֆլորիդայում կինը ծննդաբերում բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում, ուր կնոջն օգնության է հասել մարկաբարձուհին։ Daily Mail-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին Սյուզան Անդերսոնի մոտ սկսվել էին ծննդաբերական ցավերը, սակայն երեխան չի սպասել՝ մինչև մայրը հասնի հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ Անդերսոնի ամուսինը` Ջոզեֆը և  ոստիկանության երկու աշխատակիցներ, դիտում են, երբ նորածինը լույս աշխարհ է գալիս ու հայտնվում անկաբարձուհու ձեռքերում։

Qatar Airways-ի ուղևորներն այժմ պետք է դնեն վիրահատական դեմքի վահաններ ու դիմակ ամբողջ թռիչքի ընթացքում

Qatar Airways-ը հայտարարել է, որ էկոնոմ դասի ուղևորներն այժմ իր թռիչքների ընթացքում պետք է դնեն վիրաբուժական դեմքի վահան, ինչպես նաև դեմքի դիմակ: Վահանները կտրվեն բոլոր ուղևորներին կամ գրանցման ժամանակ, կամ ինքնաթիռի մուտքի մոտ։ Իսկ ահա բիզնես դասի ուղևորների համար այն պարտադիր չի լինի, այլ ըստ հայեցողության, քանի որ նրանց մոտ հեռավորությունն ավելի շատ է պահպանվում, քան էկոնոմ դասում։ Միանգամյա օգտագործման վահանները երկու չափի են, նախատեսված մեծահասակների ու երեխաների համար։