Blog

Այս տարի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները շահեցին այնքան ոսկե մեդալներ, որքան շահել էին վերջին 10 տարիներին միասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ավարտվեց 2021թ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան։ Այն աննախադեպ հաջող էր հայաստանցի աշակերտների համար (և’ մաթեմատիկան, և’ ֆիզիկան, և’ ինֆորմատիկան)։ Այս տարի Քվանտ վարժարանի և ֆիզմաթ դպրոցի աշակերտները շահեցին այնքան ոսկե մեդալներ (+-), որքան շահել էին վերջին 10 տարիներին միասին։ Միայն մաթեմատիկայից շահեցին 4 ոսկե մեդալներ: Բայց այս հաջողության ֆոնին չեմ կարող չնշել ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Ruben Hambarcumyan -ին։ Նա շահեց արծաթե մեդալ, բայց. 1. Ճիշտ լուծած թիվ 1 խնդրի գրավորը շփոթմունքի արդյունքում հայաստանցի պատասխանատուները չեն ուղարկել կազմակերպիչներին (կորցրեց 7…

Pfizer-BioNTech-ի պատվաստանյութն ստանալուց հետո Գերմանիայում 10 մարդ է մահացել

Գերմանական Էրիխի ինստիտուտը ստուգում է 10 մարդու մահը` Pfizer-BioNTech կորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո: Այս մասին հայտնել է դեղամիջոցների անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Բրիգիտ Կելլեր-Ստանիսլավսկին: Ըստ նրա, փորձագետները ելնում են այն փաստից, որ միջադեպերի և պատվաստումների միջև կապ չկա: Գերմանիայում դեկտեմբերի 27-ին սկսվեց Pfizer ամերիկյան ընկերության և գերմանական BioNTech ստարտափի դեղամիջոցի պատվաստումը: Առաջին հերթին պատվաստվում են 80 տարեկանից բարձր մարդիկ, ծերանոցների բնակիչները և աշխատողները, բուժաշխատողները: Հինգշաբթի օրվա դրությամբ առաջին պատվաստումները ստացել է 842 հազար մարդ: Ինչպես Կելլեր-Ստանիսլավսկին է ասել մամուլի ասուլիսում, մահերի դեպքերում խոսքը բազմաթիվ հիվանդություններով շատ լուրջ հիվանդների մասին է,…

Samsung-ի նոր ռոբոտը, որը սեղան է դնում ու հավաքում, գինի լցնում (վիդեո)

Երկար, դժվարին օրվա ավարտին մի բաժակ գինին կարող է լիցքաթափել: Բայց ի՞նչ կլինի, եթե այնքան ուժասպառ լինես, որ չկարողանաս նույնիսկ էներգիա հավաքել շիշը բարձրացնելու համար։ Դե ինչ, հույս կա, քանի որ Samsung-ը ներկայացրել է նոր ռոբոտ, որը ձեզ գինի կառաջարկի, ինչպես նաև մի շարք այլ տնային գործեր կկատարի։ Samsung-ն իր այս նորարարությունը, որին տվել է Bot Handy բավականին հետաքրքիր անունը, ներկայացրեց առաջին անգամ վիրտուալ CES ցուցահանդեսում, որը մեկնարկել է երկուշաբթի: Bot Handy-ն օգտագործում է արհեստական ​​բանականություն (AI)։ Այս կարող է տեսակավորել կեղտոտ հագուստը, ափսեները հավաքել, դասավորել։ Samsung-ի այս ռոբոտը վաճառքում…

Դերսիմը եւ պատմության հետ առերեսումը. Թաներ Աքչամի հոդվածն հայերեն

Ժխտվող և չընդունվող որևէ հանցանք մեծացնում է դրա կրկնվելու հավանականությունը:  Եթե պետությունը չի ընդունում կատարված կոտորածը, նշանակում  է՝ ասում է. «Ես այն դարձյալ կանեմ»: Եթե չընդունեք պատմության ընթացքում իրականացված ոճրագործությունը, կա հավանականություն, որ այն նորից կկրկնեք: Դա է հիմնական պատճառը, որ դերսիմցիները նույնիսկ այսօր  անապահովության մեծ զգացումով են ապրում: Թաներ Աքչամ 1937 թ. նոյեմբերի 15-ին մահապատժի ենթարկվեցին Դերսիմի առաջադեմ մարդիկ՝ Սեյիթ Ռըզայի գլխավորությամբ: Նրանց մահապատիժը 37/38 թթ. Դերսիմի կոտորածների կարևոր խորհրդանիշն է: Այսօր նրանց գերեզմանների տեղը հայտի չէ: Դերսիմի մահապատիժների մասին խոսելով` ցանկանում եմ անդրադառնալ Թուրքիայում պատմության հետ առերեսվելու հետ…

Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել պատերազմի ընթացքում հայկական հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։ Թեմայի շուրջ «Արմենպրես»–ի թղթակիցը զրուցել է ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի հետ: –Ադրբեջանի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական մշակութային հուշարձաններ: Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում նախարարությունը հուշարձանները վանդալիզմից փրկելու համար: -Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության…

5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:

Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

Դեռևս 2020թ. գարնանը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հյուընկալել էր Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում: Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D.…

1925 թ.-ի այս օրը գեներալ Պանգալոսն ընդունեց կանանց փեշերի երկարության մասին օրենքը

1925 թվականի նոյեմբերի 30-ին գեներալ Թեոդորոս Պանգալոսը Հունաստանում մտցրեց նոր օրենք, որով կանանց փեշի երկարությունը պետք է լինի ոչ ավելի, քան գետնին 30 սմ բարձրության վրա։ Նոր օրենքը տարածվում էր 12 և ավելի մեծ տարիքի բոլոր կանանց վրա: Նրանք, ովքեր կխախտեին նոր օրենքը, կենթարկվեին քրեական պատասխանատվության: Ըստ քաղաքային լեգենդի՝ Պանգալոսն այս օրենքն ընդունել է, քանի որ նրա կինը կատաղում էր՝ տեսնելով, որ ամուսնու աշխատասենյակում աշխատող կանայք մինչև ծունկը կարճ կիսաշրջազգեստներ էին կրում։ Նոր կիսաշրջազգեստի կանոնի դեմ առաջին գրանցված իրավախախտումը կատարել է 22-ամյա Կատինա Վոգիացին։ Նրան բանտարկել էին 24 ժամով, քանի…