Ինչպես է սթրեսն ազդում մաշկի վրա

Ինչու՞ է սթրեսը բացասաբար ազդում մաշկի վրա և հանգեցնում վաղաժամ ծերացման՝ ակնեի և մաշկային այլ հիվանդությունների: Երկրում տիրող գերլարծված իրավիճակը՝ մի կողմից պատերազմ, մյուս կողմից կորոնավիրուսային վարակի բարձր ցուցանիշներ՝ ինքնին թելադրում են անհանգստություն, վախ և պիկային լարվածություն, որն էլ արտահայտվում է մաշկին տարատեսակ խնդիրների տեսքով։ Բազմաթիվ պացիենտների մոտ տեսնելով նույնանման ախտանիշներ՝ Cosmolab-ն անդրադարձել է թեմային․ ինչու՞ է սթրեսն ազդում մաշկի վրա։ Տագնապալի իրավիճակը դերմիսում ակնթարթորեն առաջացնում է նյարդային գրգիռների պատասխան արձագանք, որը հանգիստ ռեժիմով սահուն աշխատելու փոխարեն սկսում է ազդակներ ուղարկել արյան շրջանառության համակարգին, քրտնագեղձերին, աղեստամոքսային տրակտին և այլ ներքին…

Քանի՞ դրամ արժե քո լանգուստով ձվաձեղն ու վիսկին, երբ հեռուստացույցով կտեսնես ավելի փոքրացած Հայաստան ու քո այգում թեյ խմող թուրք․ Արսեն Բազիկյան

Armenian Leasing Company-ի համահիմնադիր, «ԱԳԲԱ Լիզինգ»-ի նախկին գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը ֆեյսբուքում գրել է․ «Չէ, բան չասեցի, կոչ չեմ անում, պարզապես էն «արա շուտ թռնենք ստեղից, էսի ապրելու տեղ չի» ասողի հետ մի քիչ զրուցել եմ ուզում: Կառավարությունից չխոսես, էդ ուրիշ զրիցա, շուտ եմ ասել, ես հետդ քո արտագաղթելու մասին եմ ուզում խոսեմ: Ախպերս, հոգուդ մատաղ, ու՞ր ես թռնելու, դու ուրիշ տեղ Հայաստան ունես՞, Ամերիկա՞, Եվրոպա՞, Ռուսաստան՞, ընդեղ լիքը հայ կա, առանց Հայաստանի, աչքը կարոտով դեպի բզիկ բզիկ եղած, մի կտոր մնացած, առանց գլուխ, մեեեեծացած Եռաբլուրով, բայց Հայաստանը, մեր, իմ…

100 տարի առաջ այս օրը․Խատիսյանը՝ Վրացյանին. թուրքերի պահանջով միաձայն որոշեցինք հրաժարվել Սևրից

Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի կայքում գրում է․ Շատ հայ պատմաբաններ և քաղաքական գործիչներ, փորձագետներ ու դիվանագետներ հաճախ են խոսում և կարևորում Սևրի դաշնագիրը, այն ներկայացնելով որպես իրավական փաստաթուղթ, որի հիմքով Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայից: Համաշխարհային, մասնավորապես հայոց պատմությունը նաև, ցույց է տալիս, որ միայն իրավական փաստաթղթով հնարավոր չէ հող նվաճել: Այստեղ կարևոր է մեկ այլ իրականություն, որը գիտակցաբար կամ չիմացությունից, հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, փորձագետներն ու դիվանագետները մոռացության են տալիս: 1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ…

«Ջոշուա Բելը նվագում է ինկոգնիտո մետրոյում». սոցիալական էքսպերիմենտի արդյունքները

Մի տղամարդ մտավ Վաշինգտոնի մետրոյի կայարան և սկսեց ջութակ նվագել. հունվարյան ցուրտ առավոտ էր: Նա կատարեց Բախի վեց կտոր մոտ 45 րոպե: Այս ընթացքում, քանի որ պիկ ժամ էր, կայարանով անցավ մոտ 1100 մարդ, որոնց մեծ մասը հավանաբար աշխատանքի էր գնում։ Անցավ երեք րոպե, միջին տարիքի մի տղամարդ նկատեց երաժշտին: Նա դանդաղեցրեց քայլերը, մի քանի վայրկյան կանգ առավ, իսկ հետո շտապեց իր գործերով։ Մեկ րոպե անց ջութակահարը ստացավ իր առաջին դոլարը. Մի կին գումար գցեց տուփի մեջ և առանց կանգ առնելու հեռացավ:Մի քանի րոպե անց ինչ-որ մեկը հենվեց պատին ՝…

Ժիրայր Լիպարիտյան. Ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ․ վեց դրույթ

The Armenian Mirror Spectator-ում հրապարակել է Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ժիրայր Լիպարիտյանի «Ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ․ վեց դրույթ» հոդվածի հայերեն տարբերակը։ «Մենք ապրում ենք մեր պատմության մի շատ դժվարին շրջան։ Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 10-ը մեր բանակը բիրտ պատերազմ մղեց եւ զգալի չափով պարտություն կրեց՝ հսկայական հետեւանքներով։ Մինչ այս խավար թունելից ելք գտնելը, ըստ էության՝ այդտեղից դուրս գալու ճանապարհ գտնելը, նախ պետք է հասկանանք, թե ինչ կատարվեց եւ ինչու կատարվեց։ Եվ մեզ անհրաժեշտ է համակերպվել կատարվածի հետ, ընդունել այն։ Գործընկերներիցս շատերը պատասխաններ են ներկայացրել։ Սա իմ…

Ֆրանսիայի Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը

Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը. .առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, .դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից, .պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության…

Այսօր՝ գրանցվեք անվճար արտամարմնային բեղմնավորման համար՝ Շենգավիթ բժշկական կենտրոնում

Շենգավիթ բժշկական կենտրոնը նախօրեին հայտարարել է, որ երկօրյա ժամկետում հավաքագրում է Երևան քաղաքի և հարակից մարզերի անպտղության խնդրով զույգերին, որոնց համար իրականացվելու է ԱՆՎՃԱՐ արտամարմնային բեղմնավորում (ЭКО): Դուք ունեք միայն այսօրը (հաշվի առնելով, որ հայտարարությունը եղել է երեկ) հերթագրվելու և օգտվելու անվճար արտամարմնային բեղմնավորման առաջարկից: «Հերթագրման համար անհրաժեշտ է զանգահարել՝ 095 44 86 63 երկու աշխատանքային օրվա ընթացքում, ժամը՝ 9։00-17:00: Անհրաժեշտ է ներկայացնել ✔Բժշկի կողմից տեղեկանք, որը պետք է պարունակի հետևյալ տվյալները. ✔Քանի՞ անգամ են դիմել բժշկի, ո՞ր կլինիկա և ի՞նչ բուժումներ են ստացել: ✔Զույգի ախտորոշումը: ✔Կնոջ տարիքը պետք է…

Չեռնոբիլ բազմասերիանոց ֆիլմից մեջբերումներ, որ հստակ բացատրում են, թե ինչու ենք մենք այս վիճակում

Նարեկ Աղեկյանն իր ֆեյսբուքի էջում գրում է․ «Հրաշալի ու անչափ ազդեցիկ Չեռնոբիլ բազմասերիանոց ֆիլմից մեջբերումներ, որ հստակ բացատրում են, թե ինչու ենք մենք էսօր էս վիճակում։ «Каждая ложь, которую мы говорим, несет долг перед правдой. Рано или поздно этот долг выплачивается.» «Какова цена лжи? Дело не в том, что мы путаем ее с правдой. Самое опасное то, что, если долго слушать ложь, совсем забудешь, как выглядит правда.» – Валерий Легасов Чернобыль (Chernobyl) (2019) ֆիլմից հրաշալի մեջբերումներ են, որ նկարագրում են մեր էսօրվա իրականությունը։ Պատերազմում մեր պարտությունը ուղղակի ռեակտորի պայթյունն էր։…

Հայաստան համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել է մոտ 104 մլն դոլար

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները,  ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ներկայացնելով կարգավորող օրենքների մի շարք կետեր՝ նշվում է, որ Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցվել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար (մոտ 104մլն դոլար․-խմբ)։ Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում: Նախարարությունը անհիմն է համարել…

Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կհատկացվի Ստեփանակերտի վերականգնմանը

Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է, որ Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։ Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը։