Այսօր ձմերուկի օրն է․ ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Չափը Ինչպես ասում են՝ լավ է ոսկե միջինը: Մեծ ձմերուկները հաճախ լինում են արհեստական կերպով աճեցրած, փոքր ձմերուկները կարող են դեռ հասած չլինել, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել միջին չափի ձմերուկ: Ձմերուկ էգ և Որձ Կենսաբանության դասերից կարող եք հիշել, որ ձմերուկները լինում են էգ և որձ: Որձ ձմերուկները սովորաբար լինում են մեծ, ունենում են  մեծ կորիզներ և այդքան էլ համեղ չեն, իսկ էգերն ունենում են փոքր կորիզ, չափերով ավելի փոքր են և շատ քաղցր: Պոչը Ձմերուկի պոչը պետք է լինի դեղին և մի փոքր չորացած: Դա կնշանակի,…

Երկու բաղադրիչով՝ համեղ շոկոլադային տորթ

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 4 ձու՝ առանձնացնել դեղնուցն ու սպիտակուցը 250 գրամ շոկոլադ Պատրաստման եղանակը Սպիտակուցը լավ հարել՝ մինչև պնդանա։ Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, մեկ-մեկ ավելացանել դեղնուցներն ու խառնել ձեռքի հարիչով։ Շոկոլադային խառնուրդին կամաց-կամաց ավելացնել սպիտակուցը և զգուշորեն խառնել։ Պատրաստի խառնուրդը լցնել ստվարաթղթի վրա ու եփել ջեռոցում 30 րոպե՝ 170 աստիճանում։ Քաղցրացնել՝ վրան շաքարի փոշի ցանելով ու հատապտուղներով։

Սնկով-պղպեղով շատ համեղ ու վիտամինային աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 500գ սունկ (շամպինիոն) 2 կարմիր պղպեղ 1 գազար Սամիթ Աղ և սև բիբար։ Պատրաստման եղանակը 2 բաժակ ջուրը 3 ճաշի գդալ քացախի հետ եռացնել, ավելացնել թարմ սունկը ջրի մեջ ու եփել մոտ 10 րոպե ու հանել ջրից։ Սունկը կտրատել այնպես, որ պահպանվի սնկի ձևը (նայել նկարում)։ Այս ընթացքում երկարավուն կտրատված (կամ հատուկ քերիչով անցկացված) գազարը լցնել եռացող ջրի մեջ ու թողնել 5 րոպե՝ մինչև մի փոքր փափուկ դառնալը և հանել ջրից։ Թավայի մեջ լցնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, նորից երկարավուն կտրատած պղպեղը մի թեթև տապակել ու հանել…

Հավի խրթխրթան ձողիկներ․ արագ ու համեղ (վիդեո)

Անհրաժեշտ բաղադրիչներ․ Հավի դոշ՝ մոտ 1 կգ 3 հատ 4 ձու Սխտորի 2 պճեղ Համեմունքներ՝ աղ, սև ու կարմիր բիբար, քրքում 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա Պատրաստման եղանակը Հավի դոշը երկարավուն կտրատել, վրան ավելացնել ձվի դեղնուցը, սխտորը ճզմել, ավելացնել համեմունքներ ու լավ խառնել։ Ապա ավելացնել եգիպտացորենի օսլան։ Ձվի սպիտակուցը հարել։ Թավայի մեջ լցնել ձիթայուղ, ապա հավի կտորները թաթախել ձվի սպիտակուցի մեջ ու դնել արդեն տաքացած ձիթայուղի մեջ, կարմրացնել՝ մինչև եփվելը։ Բարի ախորժակ!

Քամած մածունով թեթև ու համեղ աղցան

Անհրաժեշտ բաղադրիչները՝ քամած մածուն- 300 գր վարունգ – 2 հատ ընկույզ -1 սուրճի բաժակ սխտոր կամ սխտորի փոշի – 1 փոքր պճեղ սամիթ աղ ու մի պտղունց սև բիբար։ Պատրաստման եղանակըՎարունգը, ընկույզը, սամիթը մանր կտրատել ու ավելացնել մածունի մեջ։ Լավ խառնել, ավելացնել աղը, բիբարը և սխտորը։ Բարի ախորժակ։

Պատրաստում ենք դարչինով ու խնձորով աղանդեր՝ Գորդոն Ռեմզիի հետ միասին (վիդեո)

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 4 կտոր հաց (նախընտրելի է հին ու չորացած) 2 խնձոր ձիթայուղ ու մի փոքր կարագ մի 3-4 ճաշի գդալ կաթ, 3 ձու Խնձորները լվանալ ու առանց կեղևահանելու քառակուսիներով կտրատել։ Թավայի մեջ լցնել  3-4 ճաշի գդալ շաքարավազ, կտրատած խնձորները լցնել թավայի մեջ։ Ավելացնել մի փոքր կտոր կարագ, այնուհետ մի փոքր ջուր ու եփել։ Կոտրել 3 ձուն, ավելացնել 4 ճաշի գդալ կաթ, 2 ճաշի գդալ շաքարավազ ու 1 թեյի գդալ  դարչին։ Լավ հարել։ Ավայի մեջ լցնել մի փոքր ձիթայուղ ու մի փոքր կարագ, հացերը թաթախել ձվի մեջ ու եփել թավայի…

Շոկոլադե «կորոնավիրուս»՝ Ֆրանսիայից (վիդեո)

Կարմիր նուշով պատված շոկոլադե գունդը պատրաստել է ֆրանսիացի հրուշակագործ Ժան-Ֆրանսուա Պրեն։ Շոկոլադնե գունդը պատրաստված է նոր կորոնավիրուսի պատկերով։ Անցած շաբաթվա ընթացքում նա վաճառել է տասնյակ քաղցր «կորոնավիրուսներ» Ֆրանսիայի արևմտյան Ֆինիստեր շրջանի բնակիչներին: Ըստ հրուշակագործ, «սա մարդկանց ստիպում է ժպտալ այս դժվարին ժամանակներում»: Գնորդներն իրենք էլ են ասում, որ շոկոլադե «կորոնավիրուսը» լավագույն հակաթույնն է նոր վարակի առաջացման խուճապային վախի դեմ:

Պատրաստում ենք ծովախեցգետին 10 րոպեում՝ աշխարհահռչակ Գորդոն Ռեմզիի հետ (վիդեո)

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 8-12 ծովախեցգետին, 200 գ  բարակ մակարոն (capellini)   2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ 3 պճեղ սխտոր 1 մեծ սոխ, մանր կտրատած 2 թեյի գդալ մանր չիլի պղպեղ՝ ըստ ցանկության 2 կիտրոն 100 մլ սպիտակ գինի 2 լոլիկ կամ չերի լոլիկ 6-8 հատ Պարմեզան պանիր՝ ըստ ցանկության Մի քանի ճյուղ ռեհան կամ համեմ՝ կտրատած Աղ և սև պղպեղ։ Պատրաստման եղանակը Ջուրը եռացնել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ։ Եռացող ջրի մեջ եփել մակարոնը՝ մոտ 4 րոպե։ Թավան տաքացնել, ավելացնել ձիթայուղը, ապա կտրատած սոխը, քերած կամ ճզմած սխտորը ու կարմրացնել, ապա…

Օրվա բաղադրատոմս․ գազարով ու վարունգով թեթև աղցան

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 3 գազար 2 վարունգ Սոխ Աղ, սև պղպեղ 2 թեյի գդալ քացախ կամ կիտրոնի հյութ 2 թեյի գդալ բուսայուղ 1 ճաշի գդալ քունջութ: Պատրաստման եղանակը Գազարն ու վարունգը քերել երկարավուն համապատասխան քերիչով, ավելացնել մյուս բաղադրիչներն ու լավ խառնել։ Աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ!