Վիեննայի «Բանջարեղենի նվագախումբը»

Վիեննայի «Բանջարեղենի նվագախմբի» անդամները երաժշտություն են ստեղծում բանջարեղենի միջոցով արդեն 20 տարի։ Նվագախումբն արվեստի գործեր է ստեղծում տեղական շուկայից գնված թարմ բանջարեղենով: Ներկայացումից հետո բանջարեղենը վերածվում է ապուրի ու բաժանվում հանդիսատեսին։ Իսկ ո՞վ կմտածեր, որ գազարը, սմբուկը, կարմիր պղպեղը և այլ բանջարեղենը, կարող է այդքան լավ հնչել:

Վերսկսվում է Արտավազդ Փելեշյանի էկրանային ստեղծագործական կյանքը․ համաշխարհային պրեմիերա Փարիզում

1993 թվականին նկարահանված վերջին՝  «Կյանք»  ֆիլմից 27 տարի անց հնարավորություն կունենաք տեսնելու Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը։ 60 րոպե տևողությամբ Ֆրանսիա-Գերմանիա համատեղ արտադրության «Բնություն» ֆիլմը պատրաստ է, այն ուղարկվել է պատվիրատուներին։ Ֆրանսիական կողմը բազմիցս է նշել, որ իրենք հիացած են ֆիլմով և չեն համբերում, թե երբ է պրեմիերան լինելու։ Այն պետք է տեղի ունենար 2020-ի գարնանը, բայց համավարակի պատճառով տեղափոխվել է․Փելեշյանի  նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու աշնանը՝ Փարիզում, որին հաջորդելու է նաև Վարպետի ստեղծագործություններին նվիրված  մեծամասշտաբ ցուցահանդեսը։ Ֆրանսիայում սպասում են ոչ միայն համաշխարհային կինոիրադարձություն-պրեմիերային, այլև Արտավազդ Փելեշյանի այցելությանը  Փարիզ՝…

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված եկեղեցին»

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական եկեղեցի է ի հայտ եկել։  Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։   Ուլուգանան հայտնել է, որ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը» 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ էր անցել։ Սակայն երաշտի պատճառով ջրի մակարդակը կրկին նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես է դուրս…

Պաշտպանեք ձեզ նեգատիվից. Ինչպե՞ս՝ խորհուրդ է տալիս Դալայ Լաման

Տիբեթյան հոգևոր մեծ առաջնորդ Դալայ Լաման բացահայտում է, թե ինչը կարող է խլել մեր էներգիան, և ինչպես պաշտպանվել «էներգիայի 10 գողերից»։ Մենք չպետք է մեր կյանք թողնենք նեգատիվ ու տոքսիկ մարդկանց։ Ահա, թե ինչ է ասում Դալայ Լաման 1. Հրաժարվեք այն մարդկանցից, ովքեր ձեզ մոտ են գալիս միայն նրա համար, որ բողոքեն, պատմեն իրենց նեղվածության, խնդիրների, վիրավորվածության, պատմությունների, աղետների, վախերի, ուրիշների վերաբերյալ կարծիքների մասին։ Դուք աղբարկղ չեք։ 2. Պարտքերը պետք է ժամանակին վճարել, իսկ ձեզ պարտք եղող մարդուն պարզապես պետք է բաց թողնեք։ 3. Պահեք ձեր խոստումները։ Դուք միշտ իրավունք…

Այցելուներն ամեն օր Կոմիտաս վարդապետին յուրովի բացահայտելու հնարավորություն ունեն․Նունե Ամիրխանյան

Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Կոմիտասի թանգարան-ինստիտուտը  ներկայանում է հետաքրքիր ու տարբեր առցանց ծրագրերով, որոնց մասին PressRoom-ին մանրամասներ է հայտնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտացուցադրական բաժնի աշխատակից Նունե Ամիրխանյանը։ -Կորոնավիրուսի համաճարակը մարտահրավեր ու նաև որոշակի առումով հնարավորություն դարձավ նաև թանգարանների համար, ինչպե՞ս կազմակերպեցիք առցանց աշխատանքները։ -Այս ընթացքում ունեցել ենք առցանց համերգներ, դասախոսություններ, կրթական ծրագրեր, վիրտուալ շրջայց: Մայիսի 18-ին` «Թանգարանների միջազգային օրը», հայտարարվել էր էսսեների մրցույթ` «Իմ առաջին այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» թեմայով: Հունիսի 18-ին ամփոփվեց մրցույթի արդյունքները. լավագույն աշխատանքները ներկայացվում են թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ «Թանգարանների միջազգային օրը» սկսվեց նաև ընթերցանությունների շարք, որ շարունակվում…

Գրագետ մարդը վերացել է, նա խառնվել է տեղեկատվական աղբին․ Էմիր Կուստուրիցա

ԳՐԱԳԵՏ ՄԱՐԴԸ ՎԵՐԱՑԵԼ Է․․․Էմիր Կուստուրիցա, սերբ կինոռեժիսոր Գրագետ լինել՝ անցյալ դարում նշանակում էր լինել հարգված։ Դա երբեմն շատ ավելին էր նշանակում։ Հիշենք Գարսիա Մարկեսի խոսքը, թե՝ իր գրելու միակ պատճառն այն է, որ ուզում է սիրված լինել։ Գրագետ մարդն ամենուր ուշադրության կենտրոնում էր։ Դպրոցում լիներ, կինոյում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, թե գնչուական թաղամասում։ Գրագետ ասելով նկատի չունեմ քերականություն իմացողին։ Նկատի չունեմ նաև ժամանակակից տեղեկատվական հեղափոխության ստեղծած ուրվականին։ Անցյալ դարում, երբ ինչ-որ մեկին գրագետ էին անվանում, նկատի էին ունենում մի մարդու, որի վերևում ամպը ճախրում էր՝ նրա գլուխը ծածկելով մեծ գաղտնիքի…

Նորա Մարտիրոսյան․Դեբյուտային ֆիլմը ռեժիսորի մարտական մկրտությունն է (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) արցախյան թեմայով ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features  ծրագրում։ Կինոնկարը համատեղ արտադրություն է․Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։ Այս պատվին հետանկախության շրջանի հայկական կինոն արժանանում է առաջին անգամ։ Առաջին անգամ է նաև, որ ACID-ի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion, Անկախ կինոյի տարածման ասոցիացիան) և Կաննի կինոփառատոնի պաշտոնական ցուցակներում համատեղ ներկայացվում է մեկ ֆիլմ՝ անվանվելով «համընդհանուր ֆավորիտ»։ Կաննի 73-րդ փառատոնում իր ֆիլմի ունեցած հաջողության, զարգացումների ու հետաքրքիր մանրամասների մասին՝ Kino-Աշխարհ-ը զրուցել է Նորա Մարտիրոսյանի հետ։ -Նորա, ի՞նչպես…

Նոր կորոնավիրուսի տարածումը ներկայացնող արվեստի գործերը՝ Սմիթսոնյան ինստիտուտում

Նոր կորոնավիրուսի տարածումը ներկայացնող արվեստի գործերն արդեն ընդգրկվել են Սմիթսոնյան ինստիտուտի «Բռնկում․ համաճարակները մերօրյա փոխկապակցված աշխարհում» խորագիրը կրող հավաքածուի մեջ։ Ցուցադրության ազդեցիկ ուղերձը հետևյալն է․ «մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը՝ անկախ սահմաններից, մասնագիտություններից և համայնքներից, որպեսզի կանխենք նոր հիվանդությունների ի հայտ գալն ու դրանց համավարակի վերաճելը»։

Ռեմբրանդի ինքնանկարը աճուրդի է հանվել Լոնդոնում՝ մոտ 20մլն դոլարով (ֆոտո)

Հոլանդացի նկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի ինքնանկարը աճուրդի է հանվում Sotheby’s աճուրդի տանն Անգլիայում։ Նկարը գնահատվում է 12-16 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Աճուրդը կկայանա հուլիսի 28-ին։ Ռեմբրանդը նկարում իրեն պատկերել է 26 տարեկան հասակում։ Այն ստեղծվել է ստեղծագործական ամենաերջանիկ և բուռն տարիներին, երբ Ամստերդամ տեղափոխվելուց հետո նա արեց հնարավոր ամեն ինչ՝ որպես պրոֆեսիոնալ նկարիչ հանրաճանաչություն ձեռք բերելու համար: Ռեմբրանդը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին Լեյդենում, մահացել է 1669-ի հոկտեմբերի 4-ին Ամստերդամում: Ռեմբրանդն առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա…

Ռոման Աբրամովիչը գնել է Մունկի հայտնի «Ճիչ» նկարը 120 միլիոն դոլարով (ֆոտո)

Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը: Այս մասին հայտնում է Sotheby’s Life-ի Telegram ալիքը: Նկարի արժեքը 120 միլիոն դոլար էր։ Նշվում է, որ Աբրամովիչը գնել է կտավների գոյություն ունեցող չորս տարբերակներից մեկը՝ միակը, որը գտնվում էր մասնավոր հավաքածուի մեջ: «Ճիչը» Էդվարդ Մունկի նկարների շարք է, որը ստեղծվել է 1893-1910 թվականների միջև: Նկարներում պատկերված է մի բղավող մարդկային կերպար՝ կարմիր երկնքի ֆոնին: Այն համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և XX դարի արվեստի կարևոր գործերից մեկը: