Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը

29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Մելանիա Թրամփը վերաբացել է Սպիտակ տան վարդերի այգին (ֆոտո)

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը շաբաթ օրն անցկացրել է Սպիտակ տան վարդերի այգու վերաբացման պաշտոնական արարողությունը: Ներկա են եղել նաև ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը: «Արված փոփոխությունները ճարտարապետների, այգեգործների, դիզայներների և պատմաբանների համագործակցության արդյունքն են»- ասել է առաջին տիկինը: Մելանիա Թրամփը նաև հավելել է. «Այգու հատակագիծը ի սկզբանե մշակվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Քենեդիի օրոք՝ Բանի Մելոնի կողմից: 60 տարի այգում անցկացվել են բազմաթիվ նշանակալի իրադարձություններ և այն եղել է շատ վարչակազմերի ու նրանց հյուրերի զբոսանքի վայրը»: Այգու վերանորոգման մաս են կազմել պաստելային գույներով նոր ծաղիկներն ու նոր արահետը: Որոշ փոփոխություններ…

Որքա՞ն գումար պետք է վճարել աշակերտների դասագրքերի համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին հրամանը։ Նախարարի հրամանի համաձայն, դասագրքերի համար սահմանվել են հետևյալ գները․

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները վաղվանից կլրացնեն դասերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։ E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։…

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է շուրջ 160,728,000 ՀՀ դրամի նվիրաբերություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացչել է 17․07․2020-21.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 14։30-ի դրությամբ․ •Շուրջ 160,728,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 23 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 65%-ը•Ավելի քան 2100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 68%-ը, Paypal-ի միջոցով` 24%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 8%-ը•Շուրջ 46 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից Նկարում ներկայացված է կատարված նվիրաբերությունների հարաբերակցությունը՝ ըստ երկրների։

Ժամանակն է՝ վերաբացել դպրոցները. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի տեսակետը

Երբ կորոնավիրուսային համավարակը սկսեց կայծակնային արագությամբ տարածվել Երկիր մոլորակի վրա, աշխարհը դեռ շատ բան չգիտեր երեխաների վրա հիվանդության ներգործության մասին: Կարո՞ղ են երեխաները հիվանդանալ: Նրանք կարո՞ղ են արդյոք փոխանցել վիրուսը: Դպրոցները որքանո՞վ են անվտանգ: Այդ ժամանակից ի վեր մենք բավականին շատ բան ենք իմացել: Մենք իմացել ենք, որ երեխաները համավարակի տարածման հիմնական գործոնը չեն: Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ դպրոց չհաճախելը կարող է ծանրագույն ազդեցություն ունենալ երեխաների վրա. հոգեկան և ֆիզիկական առողջության խաթարումից մինչև, որոշ դեպքերում, անբավարար սնունդ: Այժմ արդեն պարզ է, որ երեխաների իրավիճակը, ինչպես և աշխարհն ընդհանուր առմամբ, կբարելավվի, եթե դպրոցները…

Լևոն Տեր-Պետրոսյան․ Սոցցանցային իրականությունը, որն ուղղակի ցնցում է պետականությունների և ավանդական քաղաքականության հիմքերը, հատուկ քննության առարկա է

Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը: Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որն, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին և ինչու ոչ` նաև որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի բուհերի Պատմության ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ, այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման և տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն…

Նիկոլ Փաշինյան․Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է․ Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը: Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո: Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո: Վերջին 15 րոպեներին փոխանցումների տեմպը մեծացավ. երեք…

Գարիկ Մարտիրոսյան․ Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու, միշտ այդպես է եղել, միշտ կլինի այդպես

Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ից սարձազերծված Հայաստանի դեմ ագրեսիային է անդրադարձել Գարի Մարտիրոսյանը։ «Տագնապով հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի այս գեղեցիկ շրջանն իմ փոքր հայրենիքն է: Հայաստանի Տավուշի մարզից են հայրիկիս կողմից իմ նախնիները, որտեղ մի քանի օր մարտեր են։ Անմար հիշողություն ընկածներին: ԵՎ ՀԵՏՈ․ դադարեցրեք հրահրել հայոց բանակին, դադարեցրեք ապատեղեկատվությունը մտացածին «հայկական ագրեսիայի» մասին: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու: Միշտ այդպես է եղել: Միշտ կլինի այդպես: Ո՛չ պատերազմին: Խաղաղությունը միակ լուծումն է. Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»,-գրել է Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամում:

Քիմ Քարդաշյանը միացել է Ադրբեջանի դեմ Հայաստանի տեղեկատվական ու դիվանագիտական պայքարին (ֆոտո)

Քիմ Քարդաշյանը միացել է Հայաստանի տեղեկատվական ու դիվանագիտական պայքարին Ամերիկահայ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը միացել է  ընդդեմ ագրեսոր Ադրբեջանի Հայաստանի տեղեկատվական ու դիվանագիտական պայքարին՝ օգտագործելով իր բազմամիլիոնանոց հետևորդներ ունեցող սոցիալական հարթակները։ Քիմը նախօրեին հրապարակում է կատարել ինստագրամի իր 179մլն հետևորդների համար՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես է Ադրբեջանը սպառնում հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Քիմի գրել է․ «Չնայած շարունակվող համաճարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կողմից գլոբալ հրադադարի կոչը՝ հարձակվելով Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանում թիրախավորվել են քաղաքացիական կառույցները, և հիմա Ադրբեջանը սպառնում է հրթիռակոծել Հայաստանի ատոմակայանը։ Միևնույն ժամանակ, հաջորդ շաբաթ…