Սա նույնիսկ բռնապետության ուղի չէ, այլ պարզապես ավելի խորացվող և համապարփակ քաոսի, բարդակի ճանապարհ․ մեդիափորձագետը՝ «ֆեյքերի» դեմ պայքարի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Media.am-ում գրում է․ Մեդիադաշտում կատարվում են երևույթներ, որոնք ընդհանուր իրավիճակի վրա կարող են թողել վատ հետևանքներ, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ: Հայաստանում մամուլի զարգացման ուղին բարդ է եղել։ Տարեցտարի աճել է ինտերնետը, որն ամեն դեպքում միշտ ավելի ազատ է եղել, քան ավանդական մամուլը։ Ինտերնետի աճին զուգահեռ աճում էին խնդիրները։ Այսօր արդեն ինտերնետի ազդեցությունը ոչ թե լայնածավալ է կամ աննախադեպ, ինչպես սիրում էինք ասել դեռ մի քանի տարի առաջ, այլ այն դարձել է հիմնական տիրույթը, որը ձևավորում է տեղեկատվական հոսքերը և հանրային կարծիքը։ Նման պայմաններում ինտերնետը դառնում է…

Բայդենը Երևանի քուրդ է և ԱՄՆ է եկել Հայաստանից. Էրդողանի կուսակից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Օրհամ Միրօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ծագման վերաբերյալ. հայտնում է Cumhuriyet-ը։ «Իմ քուրդ ընկերներից մեկն է ասել, ինչքան էլ, որ դժվար լինի հավատալ, դժվար չէ հասկանալ դրա նպատակը։ Ոմանք ասում են, որ Բայդենի իրական անունը Ջըմոյե Բահաթթին Աղա է։ Երևանից ԱՄՆ գաղթած քրդական ընտանիքից է սերում և ծագումով Բիրուքի աշիրեթից է (աշիրեթ – քրդական ցեղախումբ՝ խմբ.)», – իր էջում գրել է Միրօղլուն։ Նշենք, որ ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցությունը բազմիցս է աչքի ընկել իր «քրդամետ» դիրքորոշումներով. Բայդենին…