Կարող եմ խաղալ ևս 6-7 տարի. Հենրիխ Մխիթարյան

Ազգերի լիգայի C2 խմբում Վրաստանի հավաքականի մրցակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ֆուտբոլ խաղալ ևս 6-7 տարի։ Այս մասին Մխիթարյանը հայտարարել է սերիա «ա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», նա «Ռոմա» է տեղափոխվել մեկ տարվա վարձակալությամբ: Համավարակի պատճառով Մխիթարյանը թիմի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև մրցաշրջանի ավարտը: «Ցավոք, այս մրցաշրջանում բաց թողեցի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ, որ վերադառձել եմ խաղադաշտ: Ես լավ մարզավիճակում եմ և ինձ հիանալի եմ զգում: Ես ուզում եմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունս…

Բիլ Գեյթսը դստեր հետ պարում է TikTok-ում (վիդեո)

Բիլ Գեյթսի դուստրը՝ Ջեննիֆեր Գեյթսն Instagram-ում շնորհավորել է Հայրիկների միջազգային օրվա կապակցությամբ ու տարածել արխիվային նկար ու տեսանյութ, որում հայր ու դուստր պարում են TikTok սոցիալական կայքերի ամենատարածված պարերից մեկը: «Շնորհավոր Հայրիկների օրը, քո նվիրվածությունը ավելի լավ աշխարհին և սովորելու կիրքը ինձ ոգեշնչել են իմ ամբողջ կյանքի ընթացքում, և հատկապես այն բանից հետո, երբ ես ընդունվեցի բժշկական դպրոց: Շնորհակալ եմ քո մշտական ​​օգնության, աջակցության և ոգևորության համար, որով դու նկարվում ես իմ TikTok-ի համար», – գրել է Ջեննիֆեր Գեյթսը։ Ջեննիֆեր Գեյթսը Բիլ և Մելինդա Գեյթսերի առաջին երեխան է, այժմ նա…

Երանի 60-ամյակս Հայաստանում նշեի. Ատոմ Էգոյանի 5000 դոլարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Կանադահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Կինոռեժիսորը փոխանցում է կատարել առցանց վճարման համակարգով, գրելով՝ «Ատոմ Էգոյանի 60 ամյակին։ Երանի այն նշեի Հայաստանում»։ Էգոյանը ցանկանում էր հայրենիքում նշել տարեդարձը, սակայն համավարակով պայմանավորված՝ չի կարողանում գալ Հայաստան։ Այս մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և կոչ արել արտերկրում բնակվող հայերին հետևել ռեժիսորի օրինակին, այս կերպ նաև մոտեցնելով իրենց՝ Հայաստան վերադարձի օրը: «Արտերկրում բնակվող սիրելի հայրենակից, հետևիր այս օրինակին։ Նվիրաբերիր դեպի Հայաստան քո տոմսի գումարը՝ ի աջակցություն համաճարակի դեմ…

Դալայ Լաման ներկայացրել է իր դեբյուտային ալբոմի առաջին սինգլը (վիդեո)

Դալայ Լաման ներկայացրել է իր դեբյուտային ալբոմի առաջին սինգլը Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման ներկայացրել է իր դեբյուտային ալբոմի առաջին սինգլը՝ իր 85-ամյակի կապակցությամբ: Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը: Սինգլը կոչվում է «Compassion»՝ «Inner World» ալբոմից: Երգը հիմնված է բուդդայական ամենահայտնի աղոթքներից մեկի վրա, որը երգում է հենց հոգևոր առաջնորդը։ Դալայ Լաման ալբոմը ձայնագրել է հանրահայտ բուդդայական երգիչ Ջունել Կունինի  հետ: