Բրիջիթ Մակրոնի կատարյալ ոճը, որով ներկայացել էր կիրակի օրվա ընտրություններում (ֆոտո)

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը հերթական անգամ, իր ոճին հավատարիմ, ներկայացել է կատարյալ տեսքով․ սպիտակ վերնաշապի, մարմնագույն կաշմիրի բաճկոն,  մուգ սքինի ջինսռր ու մուգ շագանակագույն բարձրակրունկներ, որոնք գեղեցիկ ձևով առավել էին ընդգծել ոտքերը։ Բրիջիթ Մակրոնը հայտնվել էր հասարակության մեջ կարևոր առիթով՝ ամուսնու՝ Ֆրանսիայի նախագահի հետ միասին, նա մասնակցում էր տեղական ինքնակառավարման ընտրություններին։   Առաջին տիկնոջ ոճը կարելի է բնութագրել անթերի բիզնես ոճ:

Ինչպիսին են այս ամառվա ամենանորաձև պայուսակները (ֆոտո)

Պայուսակ գնելը չափազանց պատասխանատու գործ է։ Թանկարժեք աքսեսուարում ներդրում կատարելիս պետք է վստահ լինել, որ այն ձեզ կծառայի իր գեղեցկությամբ ոչ թե մեկ ամիս, այլ երկար տարիներ: Harpers Bazaar-ը  ներկայացնում է այս ամառվա 10 առավել ցանկալի պայուսակները, որոնք վստահաբար նորաձև կլինեն հաջորդ տարիներին։ Սրանք հայտնի բրենդների այն պայուսակներն են, որոնք նախընտրում են ոճաբանները, աստղերն ու ցուցադրվում են նորաձևության ամսագրերում։

Իրինա Շեյքը նկարահանվել է Burberry գովազդային արշավում (ֆոտո)

Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիչին նոր աշուն-ձմեռ 2020 հավաքածուում ուսումնասիրում է երկակիության գաղափարը, որը դարձել է ապրանքանիշի կայուն մշակութային ծածկագիրը: Դանկո Շտայների տեսախցիկում այս անգամ բրենդը ներկայացնում է ռուս մոդել Իրինա Շեյքն ու Ռիս Նելսոնը։ «Ինձ միշտ հրապուրել է երկակիության գաղափարը և երկու տեսանկյունց իրերին նայելու գաղափարը։ Այս գովազդային արշավում ներկայացվում է հայելային արտացոլման գաղափարը», – ասում է Թիչին: Հավաքածուի մեջ դիզայները վերաիմաստավորում է նորաձևության տան արխիվային մոդելները՝ դրանք ներկայացնելով նոր, արդիականացված գովազդով։

2020-ի ամառվա հիմնական թրենդային գույները (նկարներ)

Անկեղծ լինելու դեպքում կարող ենք արձանագրել, որ երկար ժամանակ ոչ թե ցուցադրությունները, այլ սոցիալական ցանցերն էին թելադրում նորաձևության թրենդները: Կարող եք դիտել ցուցադրություններն ու մոռանալ դրանք, սակայն Instagram-ն իր մասին թույլ չի տա ձեզ մոռանալ, քանի որ ամեն օր վերադառնում ենք այնտեղ: Գրում է Harper’s Bazaar-ը։ Հավանաբար նկատել եք, որ մարմնագույնը երկար ժամանակ է արդեն դարձել է նորաձևությանը հետևողների զգեստապահարանների հիմնական գույնը: Բոլորը սիրում են մարմնագույնը, անգամ երբ ամբողջ լուքն է մարմնագույն։ Բայց եթե արդեն հոգնել ենք մարմնագույնից կամ միատոնությունից, ապա այս գույներն են այս ամառվա նորաձև այլընտրանքները։ Երկնագույն Սպիտակ…

Կորոնավիրուս․ Zara-ն փակում է ավելի քան 1000 խանութ՝ առցանց գնումները խթանելու համար

Zara նորաձևության տունը ևս տուժել է կորոնավիրուսի համաճարակից ու որոշում է կայացրել  փակել ամբողջ աշխարհի մանրածախ մոտ 1000 խանութներ: Հունիսի 12-ին ընկերությունը հայտարարել է, որ 1000-ից 1200  խանութ կփակվի ու միջոցները կուղղվեն առցանց վաճառքի ռազմավարության մեջ: Դեռ հստակ հայտնի չէ, թե Zara-ի  որտեղի խանութները կփակվեն։ Ընկերությունը «կավելացնի առցանց հաճախորդների սպասարկման թիմերը։ Առցանց վաճառքի համար նախատեսվում է առաջիկա երեք տարում ներդնել 1 միլիարդ դոլար, և ևս 1,7 միլիարդ դոլար՝ խանութների արդիականացման ու առաջատար տեխնոլոգիական լուծումներով հագեցնելու համար։

Dior-ը ներկայացրել է սկուտեր՝ ինչպիսին Օդրի Հեփբերնինն էր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիական Dior նորաձևության տունը ներկայացրել է սկուտերների սահմանափակ քանակությամբ նոր մոդել՝ իտալական Vespa ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում: Դրա ստեղծման ոգեշնչումը Հռոմն է և «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը, որում Օդրի Հեփբերնն ու Գրեգորի Փեքը վարում էին նման սկուտեր: Դիզայնի վրա աշխատել է կանանց հավաքածուների ստեղծագործական տնօրեն Մարիա Գրազիա Կյուրին: «Ինձ համար Vespa-ն խորհրդանշում է իմ քաղաքը՝ Հռոմը։ Նման սկուտեր կարելի է տեսնել «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում, ինչպես նաև իտալական ցանկացած քաղաքի փողոցներում: Vespa-ի սկուտերները ժողովրդականություն են վայելել 20-րդ դարի կեսերին։ Դրանց չափերը թույլ են տալիս ազատ տեղաշարժվել իտալական նեղ փողոցներով», – ասում է…

MaxMara. Մի բրենդի պատմություն․․․

1947թ․-ին Իտալիայի Ռեջջիո Էմիլիա քաղաքում Աչիլ Մառամոտին, ոգեշնչվելով մոր կողմից փոխանցված դերձակության կրքից, սկսեց զբաղվել անհատական էլիտար հագուստների դիզայնով։ Մառամոտին առաջիններից էր, ով տեսավ, որ նորաձևության ապագան դրվում է դիզայներական որակի հագուստի զանգվածային արտադրության մեջ: Հետագայում 1951-ին նա հիմնեց MaxMara նորաձևության տունը։ Mara-ն առաջացել է նրա ազգանունից, իսկ Max-ը նա դրել է ի պատիվ Կոմս Max-ի, ով հայտնի է որպես ոչ սթափ, բայց շատ նորաձև հագնված մի պերսոնաժ։ Մառամոտին սկսեց բարձրորակ բաճկոնների շարքով՝ ոգեշնչված ֆրանսիական բարձր նորաձևությամբ: Նա նաև ցանկանում էր ընդգծել MaxMara ապրանքանիշը անհատական դիզայներների անուններից առաջ, չնայած նրան,…

Դիմակի ու զգեստի համադրման նորաձևությունը՝ ԱՄՆ առաջին դուստր Իվանկա Թրամփի ընտանիքի կողմից (ֆոտո)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ողջ ընտանիքով, մայիսի 27-ին ժամանել էին NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոն, որտեղից պետք է թռիչք կատարեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Dragon տիեզերանավը։ Թրամփին ուղեկցում էին առաջին տիկին Մելանիա Թրամփը, դուստրը՝ Իվանկա Թրամփը, ամուսինը՝ Ջարեդ Քուշները, երեխաները, փոխնախագահ Մայք Պենսը։ Ցավոք, եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի չունեցավ։ Տիեզերակայան այցի ժամանակ Իվանկա Թրամփը կրում էր սպիտակ՝ դեղին վարդով  Lela Rose բրենդի զգեստ, որն արժե 1800 դոլար։ Ի տարբերություն Մելանիա Թրամփի, Իվանկան որոշել էր համավարակի ռիսկի չդիմել ու լուքն ամբողջացրել էր զգեստին համապատասխան դիմակով՝ կրելով դեղին վարդերով սպիտակ դիմակ։…

Պատմական պահ․ Space X-ով ՆԱՍԱ-ի 2 տիեզերագնացները պատրաստվում են թռիչքի (ֆոտո, վիդեո)

ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ, բանակի նախկին գնդապետ Դագ Հարլին եւ ԱՄՆ-ի օդային ուժերի գնդապետ Բոբ Բենքենը ժամեր պատրաստվում են կատարել SpaceX Demonstration Mission 2 թռիչքը՝ Dragon տիեզերանավով։ Թռիչքը նախատեսված է Երևանի ժամանակով մոտ 00.30-ին։ Տիեզերագնացներն արդեն հրաժեշտ են տվել ընտանիքի անդամներին ու ուղևորվել տիեզերակայան։ Թռիչքը կայանալու է NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի LC 39A մեկնարկային հրապարակից, իսկ Իլոն Մասկի ընկերության Dragon-ին ուղեծիր է դուրս բերելու Falcon 9 Block 5 կրող հրթիռը։ Սա մի թռիչք է, որն այս անգամ իրականացվում է ոչ թե ՆԱՍԱ-ի, այլ մասնավոր ընկերության կողմից: Ներկայացնում ենք NASA-ի և Crew…

Արքայադուստր Դիանայի 5 շքեղ զարդերը, որոնք ժառանգել կամ կրում են Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը (ֆոտո)

Արքայադուստր Դիանան հայտնի է նաև զարդերի շքեղ հավաքածուներով, որոնց մի մասն այժմ կրում են նրա որդիների կանայք՝ Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը։ Արքայադուստր Դիանայի շափյուղայից մատանին կրում է արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթը։ Սա հենց այն մատանին է, որն արքայազնը նվիրեց Քեյթին՝ որպես նշանադրության մատանի։ Դիանայի մարգարտե եռաշերտ ապարանջանը 2017թ․-ին մեկ անգամ կրել է Քեյթ Միդլթոնը։ Դիանայի ակվամարինից մատանին արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը, կրում էր իրենց հարսանիքին, որը նրան նվիրել էր Հարրին։ Այս մատանին Դիանան առաջին անգամ կրել էր արքայազն Չարլզից բաժանվելուց հետո՝ փոխելով շափյուղայի մատանին ակվամարինով։ Դիանայի թիթեռնիկ ականջօղերը Մեգանը…