Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է առնանդամի փոքրացման․ ցնցող հետազոտություն

Կլիմայի փոփոխության պատճառով մարդու վերարտադրողական կարողությունը փոխվում է, ասում են գիտնականները: Վատ էկոլոգիայի հետևանքներից մեկը արական առնանդամի փոքրացումն է, հայտնում է Euronews-ը։ Աշխարհի լավագույններից մեկը համարվող Սինայի բժշկական կենտրոնի Իկան բժշկական դպրոցի առաջատար համաճարակաբան և բնապահպան գիտնական, բժիշկ Շաննա Սվոնը հրատարակել է մի գիրք, որում ուսումնասիրվում է արդյունաբերական քիմիկատների օգտագործման և առնանդամի երկարության միջև կապը: «Count Down» (Հետհաշվարկ) գիրքը պնդում է, որ ժամանակակից աշխարհը փոխում է մարդու վերարտադրողական զարգացումը և սպառնում ամբողջ տեսակի ապագային: Գիրքն ուսումնասիրում է, թե ինչպես է շրջակա միջավայրի աղտոտումը հանգեցնում էրեկցիայի խանգարման, պտղաբերության անկման և փոքր…

Մյասնիկովն անվանել է քաղցկեղից պաշտպանելու լավագույն մթերքը

Քաղցկեղի կանխարգելման համար առաջարկվող դիետաների մեծ մասը ներառում է բրոկոլի, ասում է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը: «Պաշտոնապես, բոլոր ձեռնարկներում, երբ կարդում ես հակաօքսիդիչների մասին, ուռուցքաբանության ռիսկը նվազեցնելու մասին, կա բրոկոլի», – ընդգծել է Մյասնիկովը։ Համեմունքների շարքում, Մյասնիկովի խոսքերով, քրքումն ունի առավել օգտակար հակաքաղցկեղային հատկություններ, իսկ կանաչ թեյը՝ առավել օգտակար հակաքաղցկեղային հատկությունները: Բժիշկը նաև խորհուրդ է տվել ուտել կարմիր մրգեր և բանջարեղեն` լիկոպեն պարունակող նյութ, որը կանխում է քաղցկեղի որոշ տեսակները, մասնավորապես` շագանակագեղձի քաղցկեղը:

Համալսարանական ուսումնասիրությունը պարզել է՝ Covid-ը 3 օր գոյատևում է գործվածքների վրա

Գիտնականները հայտնաբերել են, որ Covid-19-ի շտամի նման վիրուսները կարող են գոյատևել սովորական գործվածքների վրա մինչև երեք օր: Լեսթերում գտնվող Դե Մոնֆորտի համալսարանի ուսումնասիրությունը փորձարկել է կորոնավիրուսը պոլիեսթերի, կիսաբամբակի և 100% բամբակի վրա: Արդյունքների համաձայն, պոլիեսթերն ամենամեծ ռիսկն է առաջացնում: Մանրէաբան, բժիշկ Քեթի Լեյրդը, որը ղեկավարում էր ուսումնասիրությունը, ասում է, որ այն նյութերը, որոնք սովորաբար օգտագործվում են առողջապահական համազգեստում, փոխանցման ռիսկ են պարունակում: Ուսումնասիրության ժամանակ վիրուսի «կաթիլներ» են ավելացվել գործվածքներին: Դրանից հետո գիտնականները 72 ժամ շարունակ վերահսկել են վիրուսի կայունությունը յուրաքանչյուր նյութի վրա: Արդյունքները ցույց են տվել, որ պոլիեսթերը փոխանցման ամենաբարձր…

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են շոկոլադի անսպասելի հատկություն

Շոկոլադը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու սրտանոթային համակարգի վրա: Այս եզրակացությանն են հանգել Բեյլորի ամերիկյան քոլեջի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է «European Journal of Preventive Cardiology»-ում: Մասնագետները վերլուծել են 300 հազար հիվանդի տվյալները և կապ հաստատել շոկոլադի օգտագործման և կորոնար հիվանդությունների առկայության միջև: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր շաբաթը մեկ անգամ ուտում էին շոկոլադ, ունեին սրտանոթային հիվանդության 8 տոկոսով ցածր ռիսկ: Հետազոտողները շոկոլադի` առողջության համար օգուտները կապում են ստեարաթթվի, ֆլավոնոիդների և պոլիֆենոլների առկայության հետ, որոնք ուժեղացնում են սիրտը և բարձրացնում «լավ» խոլեստերինի մակարդակը: Գիտնականները հիշեցնում են, որ շոկոլադը պետք…

Ինչո՞ւ է անհրաժեշտ սուրճից հետո ջուր ըմպել

Նկատե՞լ եք արդյոք, որ գրեթե բոլոր բարձրակարգ սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորույթն ունի բավականին գիտաբժշկական հիմք. պարզվում է, որ սուրճը միայն այդպես է պետք է ըմպել: Ինչպես գիտենք, սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեոբրոմին: Երբ մենք սուրճ ենք խմում, այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կոֆեինը գործում է միանգամից, իսկ թեոբրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:…

Ճապոնացիները ստեղծել են ծերացումը կանխող դեղամիջոց

Ճապոնացի գիտնականները ծերության դեմ պայքարող դեղամիջոց են ստեղծել: Նրանք պարզել են, թե ինչպես կանխել ծերացումը և երիտասարդացնել մարմինը: Դեղամիջոցի նախատիպն արդեն կլինիկական փորձարկումների փուլում է: Ծերացման գործընթացը դադարեցնող և մարմինը երիտասարդացնող դեղամիջոցի օգտագործումը կարող է սկսվել 5-10 տարի հետո։ Տոկիոյի համալսարանի բժշկության գիտահետազոտական ​​ինստիտուտի պրոֆեսոր Մակոտո Նականիշին ասել է, որ մարմնի գործառույթների տարիքային թուլացումը ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ բջիջները կուտակվում են օրգաններում, որոնք խթանում են համակարգային բորբոքային պրոցեսները: Բորբոքում հրահրող բջիջների տեսակներից մեկը այսպես կոչված ծերունական բջիջներն են: Դեղամիջոցը թույլ կտա ազատվել մարմնի «ծերացող» բջիջներից և արգելակել տարիքային…

Գիտնականները նշում են երեխաների համար կովի կաթի մահացու վտանգի մասին

Գիտնականները կովի կաթի օգտագործումն անվանել են սննդային ալերգիաներից երեխաների մահվան ամենատարածված պատճառը: Հետազոտությունը հրապարակվել է The British Medical Journal-ում: Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները ուսումնասիրել են տվյալները 1998-ից 2018 թվականներին: Նրանք պարզել են, որ կովի կաթին բաժին է ընկնում դպրոցական տարիքի մահացությունների 26% -ը: Ամենամեծ աճը նկատվել է 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Նրանք ավելացրել են, որ փոքր երեխաների մեծ մասի  մոտ կովի կաթից ալերգիան տարիքի հետ կվերանա, բայց մեծահասակների շրջանում այն ​​նաև պատասխանատու է սննդային անաֆիլաքսիսով մահացությունների ավելի քան մեկ քառորդի համար:

Նոր հետազոտություն․ Վիտամին D-ն կարող է 60 տոկոսով կրճատել Covid-19-ից մահվան ռիսկը

Բարսելոնայի համալսարանի հետազոտողների կարծիքով, կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդները, որոնց վիտամին D-ի ինտենսիվ չափաբաժին է տրվել, զգալիորեն պակասել է հավանականությունը, որ նրանք կհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում կամ կմահանան։ Նոր հետազոտության համաձայն, վիտամին D-ն կարող է 60 տոկոսով կրճատել Covid-19-ից մահվան ռիսկը, կրկնակի արդյունավետ է, քան դեքսամետազոն ստերոիդը: Ուսումնասիրությունը պարզել է, որ Բարսելոնայի դել Մար հիվանդանոցը կորոնավիրուսով ընդունված հիվանդների 10 տոկոսը մահացել է 30 օրվա ընթացքում, իսկ վիտամին D-ի ինտենսիվ դոզայով բուժվածների միայն 6.5 տոկոսն է մահացել։ Բուժումն արդյունք է տվել, եթե այն շուտ է կիրառվել, իսկ եթե հիվանդներն արդեն հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում,…

Բժիշկ-մաշկաբանը նշել է՝ որ ժամանակից է եղունգների գել-լաքը վտանգավոր դառնում

Եղունգների գել-լաքը շատ տարածված է, իսկ որքանո՞վ է այն անվտանգ հարցին, պատասխանում է մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր Յուլյա Գալյամովան: Նա նշել է, թե ինչ վտանգներ է պարունակում եղունգների գել-լաքի անընդհատ օգտագործումը: Ըստ բժշկի՝ եղունգները հանգստի կարիք ունեն, և պարբերաբար լաքով պատվելու դեպքում դրանք կարող են վնասվել: «5-6 ամիս գել-լաք օգտագործելուց հետո հարկավոր է դադար տալ: Նույնիսկ այդ ընթացքում եղունգն այնքան բարակ է դառնում, որ մնում է միայն վերջին թիթեղը: Եթե լաքի ծածկույթը լամպի տակ չորացնելիս այրման զգացողություն է առաջանում, ապա դա ուժասպառության տագնապալի ախտանիշ է», – ասել է բժիշկը: Հանգիստը…

ՀՀ-ում հայտնաբերվել է ռինովիրուս, բոկավիրուս և գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ

2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում` սեզոնային գրիպի կանխարգելումը: Նշվում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել…