Մաշկի ծերացման 4 տեսակ. Ինչ անել` հնարավորինս երկար երիտասարդ մնալու համար (ֆոտո)

Թեմա, որի մասին ոչ ոք չի ցանկանում խոսել, ծերանալն է: Այո, կանայք օգտագործում են հսկայական միջոցներ՝ կանխարգելիչ, վերականգնող, նորարարական։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այնուամենայնիվ, մասնագետները հավաստիացնում են, որ քանի դեռ որոշված չէ, թե ինչպես է մաշկը ծերանում,  արդյունք չի լինի: Մտածել այս մասին, հատկապես երիտասարդ տարիքում, ընդհանրապես ցանկություն չկա, բայց, ավաղ, դա անհրաժեշտ է:Մաշկաբան,  Հինգերորդ էլեմենտ կլինիկայի գլխավոր բժիշկ Յուլիա Տիտելը պարզաբանում է, թե ինչպես ճանաչել մաշկի ծերացման տիպն ու ինչ անել։ Մանր կնճիռներ Մաշկին առաջանում են մանր կնճիռներ՝ տպավորիչ քանակությամբ, մաշկը դառնում է չոր, հակված կարմրության և…

102 կիլոգրամ քաշ կորցրած կինը հայտնել է նիհարելու գաղտնիքը

Շոտլանդական Լևեն քաղաքի 165 կիլոգրամ կշռող բնակչուհին կորցրել է քաշի գրեթե երկու երրորդը և հայտնել է քաշը կորցնելու գաղտնիքը: Նրա վերափոխման պատմությունը հրապարակվել է The Scot Sun-ի կայքում: 52-ամյա Թրեյսի Մակկորմակն ասել է, որ 2016-ին նրա մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարախտ: «Բժիշկներն ասացին, որ ես պետք է փոխեմ իմ կենսակերպը, հակառակ դեպքում երաշխիք չկա, որ կապրեմ ևս հինգ տարի: Ես շոկի մեջ էի. դա գործի անցնելու կոչ էր, ինչի կարիքը ես շատ ունեի», – ասել է նա: Այդ ժամանակ Մակկորմակն ամեն օր մեծ թվով դեղահաբեր էր ընդունում՝ ներառյալ շաքարախտի,…

Ունսպախ․ Ֆրանսիացիների ամենանախընտրելի գյուղը, որը հեքիաթ է հիշեցնում (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի Էլզասում գտնվող  Ունսպախ (Hunspach) գտնվող գյուղը հուլիսի 1-ին ճանաչվել է ֆրանսիացիների կողմից ամենանախընտրելին։ Ամիսներ շարունակ 652 բնակիչ ունեցող գյուղը մոբիլիզացվել էր՝ ներկայացնելու գյուղի ամենագեղեցիկ վայրերն ու ավանդույթները ֆեյսբուքյան էջով և ինստագրամով։ Գյուղը հայտնի է 18-19-րդ դարերում կառուցված իր սպիտակ տներով, կարմիր տանիքներով, խնամված ու ծաղիկներով պատուհանագոգերով։ Գնահատեք․․․

Թոմ Հենքս․ Ամո՛թ Ձեզ, եթե դիմակ չեք դնում

Աշխարհում  Covid-19-ով վարակված ամենահայտնի մարդկանցից մեկը՝ դերասան Թոմ Հենքսն իր զգացմունքներն է արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ովքեր դիմակ չեն դնում: Թոմ Հենքսը դիմակ դնելու մասին խոսել է  իր «Greyhound» ֆիլմի մամուլի ասուլիսում, որը հուլիսի 10-ին կլինի Apple TV + – ում: «Իրականում միայն երեք բան կա, որ մենք կարող ենք անել, որպեսզի հասնենք վաղվան։ Դրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավորություն, լվացե՛ք մեր ձեռքերը: Այդ բաները շատ պարզ, այնքան հեշտ են, որ եթե որևէ մեկը չի անում դրանք, ապա ես պարզապես կասեմ՝ ամոթ  Ձեզ»,-ասել է Հենքսը: Նշենք, որ դերասան Թոմ Հենքսն և…

Կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն առաջին գրառումն է արել ու նկարներ հրապարակել

Կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն առաջին գրառումն է արել ու նկարներ հրապարակել։ «Ես վերադառնում եմ աշխատանքի ու կյանք»,-գրել է շախմատիստ Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքում։ Արոնյանն իր հետևորդներին պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինային օրերը։ «Ինչպես շատերը, ես էլ եմ սովորում հեռավար աշխատել։ Այն իդեալական չէ, բայց շատ ժամանակ է խնայում»,-գրում է Արոնյանը։ Մեկ այլ նորությունն էլ այն է, որ ճաշ պատրաստել է սովորել, լսում է երաժշտություն, մարզվում տանը՝ շան՝ Պոնչիկի հետ։ «Օրերս հիմնականում անցկացնում եմ Երևանում, երբեմն ընկերներիս հետ դուրս եմ գալիս բնություն»,-գրում է Արոնյանը Նշենք, որ Լևոն Արոնյանի…

Սիլվա Հակոբյանի ընտանիքի նոր գեղեցիկ ֆոտոշարքը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ինստագրամի իր էջում հրապարակել է նոր ֆոտոշարք՝ չքնաղ դստեր ու ամուսնու հետ միասին։ «Կա մեկը, ում ձեռքում է իմ սիրտը: Ում ժպիտը զարդարում է իմ ամբողջ օրը: Նրա ծիծաղն ինձ համար արևից էլ վառ է փայլում: Ում երջանկությունն ինձ ուրախացնում է: Սա իմ աղջիկն է»,-գրել է Սիլվա Հակոբյանը։

2020-ի նոր օծանելիք՝ օվկիանոսի բույրով․ Oceania

Թե կարոտել եք օվիանոսն ու նրա բույրը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեք կարողանում իրականացնել Ձեր երազանքների ուղևորությունը դեպի ծով, հոգ չէ․ այստեղ Ձեզ օգնության կգա 2020-ի նոր օծանելիքը՝ Roja Parfums-ի Oceania-ն։ Պարֆյումեր Ռոժե Դավն է ստեղծել Օվկիանիայի այս բույրը, որն իրենից ներկայացնում է թարմացնող խառուրդ։ Թե ​​փակեք աչքերն ու Ձեզ վրա ցողեք օծանելիքը, կթվա, թե կանգնած եք Ատլանտյան օվկիանոսի ափերին։ Ի դեպ, այս օծանելիքի վաճառքի մի մասը կփոխանցվի բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են օվկիանոսների պաշտպանությամբ։

Սալմա Հայեկը ներկայացրել է առանց դիմահարդարման ու սպիտակած մազերով սելֆի (ֆոտո)

53-ամյա Սալմա Հայեկը հաճախ երկրպագուների հետ կիսում է ազնիվ լուսանկարներով`առանց դիմահարդարման և ֆիլտրերի, ցուցադրելով իր բնական գեղեցկությունը: Եվ ահա երեկ աստղը Instagram-ում տեղադրել է մի լուսանկար, որում նա իր 15 միլիոն հետևորդներին ցույց տվել սպիտակած մազարմատները։ «Նկարահանման ակնկալիքով ես վերջապես ստիպված էի արմատներս ներկել»,- գրել է դերասանուհին։ Որոշ ժամանակ անց Հայեկը ներկայացել է արդեն թեթև դիմահարդարմամբ ու ներկած մազերով։

Շվեյցարիայում փնտրում են գնացքում ոսկով լի պայուսակ թողած ուղևորին

Շվեյցարիայում փնտրում են ուղևորին, որը գնացքի վագոնում «մոռացել է» երեք կիլոգրամ ոսկով լի պայուսակը։ Daily Mail-ի հաղորդմամբ, անհայտ անձը նման պարունակությամբ պայուսակը թողել է գնացքում դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: Դա տեղի է ունեցել երկաթուղու այն հատվածում, որը միացնում է Սեն Գալեն և Լուցեռն կանտոնները։ Նշվում է, որ թանկարժեք մետաղի արժեքը գնահատվում է 152 հազար ֆունտ ստեռլինգ: Ոսկու սեփականատիրոջ որոնման մասին հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ նա չի գտնվել ներքին հետաքննության ընթացքում: