Ֆրանսիական շքեղ բրենդ Balmain-ի գեղարվեստական ղեկավար Ռուստենն հայկական երգ է լսում (վիդեո)

Ֆրանսիացի դիզայներ, ֆրանսիական շքեղ բրենդ Balmain-ի գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստենն ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է հայկական «Մի գնա» երգը՝  ռեփեր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ։ Հիշեցնենք, որ «Մի գնա»-ն 4 տարի առաջ հիթ դարձավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Երգը Սուպեր Սաքոն կատարեց նաև ֆրանսիացի հայտնի երգիչ Maître Gims-ի հետ։ Հիշեցնենք նաև, որ Ռուստենն ու Քիմ Քարդաշյանը լավ ընկերներ են ու Քիմը հաճախ է ներկայանում Balmain-ի հագուստներով ու համագործակցում նրա հետ։

Այս գարնան ամենանորաձև սպիտակ սպորտային կեդերը (ֆոտո)

Այս գարնան ամենատարածված կոշիկները սպիտակ սպորտային կեդերն են: Դրանք կատարյալ են ամեն ինչի համար, հեշտությամբ կարելի է համադրել նորաձևության տարբեր միտումների հետ և ամբողջովին կատարյալ տեսք ունենալ: Vogue-ը ներկայացնում է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա հերոսներից ոգեշնչված սպիտակ կեդերը, որոնք կարելի է կրել բաճկոններով և լայն ջինսերով կամ տաք օրերին սպիտակ վերնաշապիկով ու պայծառ գույների տաբատներով։

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի կինը ալկոհոլային ջեմերի արտադրություն է հիմնել

Լոլիկը կարող է համեղ համադրություն դառնալ պորտվեյնի, ծիրանը՝ ամարետոյի, թուրինջը՝ կոնյակի հետ։ Anook jams-ում երկար փորձարկել են տարբեր համեր, հետո պահածոյացրել, տարաներին փակցրել հետաքրքիր պիտակներ ու հասցրել ամենատարբեր տեսակի ջեմեր պատրաստող ու ջեմերի սիրահար հայ սպառողին։ Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ջեմերը սպառողին հասանելի են դարձել շուրջ երկու ամիս առաջ։ Երաժիշտ, Anook jams-ի հիմնադիր Իրինա Իգիթխանյանը, որը արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի կինն է, GastroVino-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է համավարակը նոր շունչ տվել տարիներ առաջ ծնված գաղափարին եւ ինչպես է ճգնաժամային տարում, փոքր թիմով, հնարավոր եղել իրագործել նախաձեռնությունը։…

Երեք րոպեի կանոնը՝ երեխայի հետ շփման մեջ

Հոգեբաններն ասում են, որ գոյություն ունի շատ կարևոր կանոն երեխայի հետ շփման մեջ: Այն անվանում են՝ «երեք րոպեի կանոն»։ Սրա իմաստն այն է, որ երեխային դիմավորես նույն ուրախությամբ, ինչպես դիմավորում ես քո ընկերոջը, ում երկար ժամանակ չես հանդիպել:Եվ կարևոր չէ՝ վերադարձել ես խանութից, աշխատանքից, թե՞ գործուղումից: Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման առաջին մի քանի րոպեի ընթացքում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը: Շատ ծնողներ ենթագիտակցաբար են կատարում երեք րոպեի կանոնը: Օրինակ, երեխային դպրոցում դիմավորելիս կքանստում են, նայում են…

«Jerusalema» չելեջը՝ ողջ աշխարհից․ ի՞նչ է այն (վիդեո)

«Jerusalema» չելենջը, պարզ ասած, պար է։ Երգը կատարում է հարավաֆրիկացի երգիչ-երգահան Նոմչեբոն։ Չնայած երգը զուլու լեզվով է, այն տարածվեց ողջ աշխարհում չելենջի միջոցով, երբ նախորդ տարվա փետրվարին Անգոլայում «Fenómenos do Semba» խումբը սկսեց պարել երգի տակ՝ ուտելով ու ափսեները չգցելով։ Տպավորիչ պարը սկսեց վիրուսային ձևով տարածվել ողջ աշխարհում ու մարդիկ սկսեցին միանալ չելենջին՝ պարել երգի տակ ու տարածել տեսանյութերը։

Սերենա Ուիլյամսն ու 3-ամյա դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը, Stuart Weitzman բրենդի գովազդային արշավում (ֆոտո)

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու նրա դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, միասին ներկայացել են Stuart Weitzman բրենդի 2021 թվականի գարնանային հավաքածուն։ Առաջին անգամ է, որ Ուիլյամսը գովազդում ներկայանում է դստեր հետ։ «Սա յուահատուկ գովազդային արշավ է: Օլիմպիան միշտ փորձում է իմ կոշիկները, դա այնքան հաճելի է»,- ասել է թենիսիստուհին։ Նա նաև նշել է, որ դուստրն իրեն շատ նման է՝ նրան անվանելով «փոքրիկ ես» (mini-me)։ Fոտոշարքն իրականացրել է հայտնի լուսանկարիչ Իթան Ջեյմս Գրինը։ Նշենք, որ Սերենան ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝…

Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ինչ ծաղիկներ է նախընտրելի նվիրել Մարտի 8-ին

Կանանց մոտ ավանդական գարնանային ծաղիկների ալերգիան բավականին հազվադեպ է, պետք է զգույշ լինել միմոզայի նկատմամբ։ Բժիշկները խորհուրդ են տալիս Մարտի 8-ի նվեր ընտրել առանց հոտի ծաղիկներ, դրանք սովորաբար անվտանգ են։ «Դեկորատիվ ծաղիկները, որոնք սովորաբար գնում են մարտի 8-ին, համեմատաբար հազվադեպ են առաջացնում ալերգիկ ռեակցիաներ. վարդեր, կակաչներ, շուշաններ, խոլորձներ։ Այս ծաղիկները, որպես կանոն, փոշոտվում են միջատների կողմից բնության մեջ, ուստի նրանք ունեն փոքր քանակությամբ ծանր ծաղկափոշի, որը չի պահպանվում օդում և որպես ալերգեն, դրանք բավականին թույլ են», – ասում է բժիշկ, ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը: Նա նշում է, որ գարնանը տրվող ավանդական…

Այցելություն Մայքլ Կորսին՝ Մանհեթենում գտնվող նրա դիզայներական պենտհաուս (վիդեո)

Դիզայներ Մայքլ Կորսը (Michael Kors) ցուցադրել է իր շքեղ պենտհաուսը Մանհեթենում, որը ներկայացնում է AD-ն։ Մայքլ Կորսը AD-ին ցույց է տվել իր ընդարձակ հյուրասենյակը, որը լի է նկարներով, ​​առարկաներով, հսկայական հանդերձարանը, աստղերի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն և վերանդան՝  Նյու Յորքի տեսարաններով։

Dior, Gucci, Louis Vuitton. Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանը (ֆոտո)

Media.am-ը գրում է․ Մի քանի շաբաթ առաջ` Մարտի 1-ի գործով դատական հերթական լսումների ժամանակ,  պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի կինը հայտարարեց, որ դատախազը «բարոյական որևէ իրավունք չունի Սեյրան Օհանյանի հարցը որևէ ատյանում բարձրացնելու»։ Այս ճեպազրույցը դիտելիս մենք նկատեցինք, որ Խաչատրյանը կրում է իտալական Moncler բրենդի 2018 թվականի  հավաքածուից բաճկոն, որի գինը 2,275 ԱՄՆ դոլար է։  Սեյրան Օհանյանը այլևս պետական պաշտոնյա չէ, սակայն երկար տարիներ նրա եկամուտը, ըստ հայտարարագրերի, պետական ծառայողի աշխատավարձն ու կենսաթոշակն են եղել, իսկ նրա կնոջ եկամուտը՝ միայն աշխատավարձը։  Օգտագործելով բաց աղբյուրներով հետաքննության գործիքակազմը՝ մենք…

«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանը ներկայացրել են Արցախյան պատերազմի մասին տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)

WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովն արցախցի փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանի հետ նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ Հայոց բանակի օրվա առթիվ:  Հոլովակը կրում է «Իմ Արցախ» անվանումը: Երգը հեղինակել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, իսկ երաժշտությունը՝ Միշա Գրիգոյանը և Անտոն Վիլինսկին:  Նշենք, որ Պեգովն ու Երմակովը արցախյան պատերազմի մեկնարկից ի վեր Արցախից լուսաբանում էին պատերազմի իրադարձությունները։