Անտարկտիդայում սառցադաշտերի տակ ակտիվ լճեր են հայտնաբերվել

Գիտնականներին հաջողվել է կազմել Անտարկտիդայի սառցադաշտերի տակ գտնվող ակտիվ լճերի ճշգրիտ քարտեզը: Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը: Մասնագետներն օգտագործել են ICESat-2 ուղեծրային սարքը՝ Անտարկտիդայի սառցադաշտերի տակ «ակտիվ» լճերի նոր քարտեզ կազմելու համար: Տիեզերքից ստացված նոր տվյալների մեծ զանգվածի ուսումնասիրությունը թույլ է տվել Մերսեր եւ Ուիլանս սառցե հոսանքների տակ երկու նոր ջրամբար հայտնաբերել: «Սառցադաշտերը ստատիկ օբյեկտներ չեն. դրանց տարածքները մեկ բարձրանում են, մեկ իջնում, երբ դրանց տակ լճերում ջրի մակարդակը փոխվում է: Նոր նախագիծը մեզ տալիս է կարեւոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են Անտարկտիդայի սառցադաշտային լճերի կառուցվածքը հասկանալու համար»,- նշում…

2 տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք մեր կյանքը և աշխարհի քաղաքական դասավորությունը փոխելու են հիմնովին․ «Zangi»-ի հիմնադիր

«Zangi» հայկական հավելվածի հիմնադիր ու գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը գրում է, որ մեզ են մոտենում 2 տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք մեր կյանքը և աշխարհի քաղաքական դասավորությունը փոխելու են հիմնովին։ «Բոլորը կենտրոնացել են արհեստական բանականության վրա, բայց իրական հեղափոխությունը կայանալու է հետևյալ 2 նորամուծություններից՝ 1. Առաջինը նորություն չի և կայանում է էլեկտրոմոբիլների համատարած ներդրմամբ։ Մոտակա 4-6 տարվա ընթացքում նավթը իր տեղը զիջելու է կանաչ տեխնոլոգիաներին և տնտեսության մեջ մնալու է որպես ածուխի նման մի բան։ Նավթային դարաշրջանի ավարտը իր հետ բերելու է աշխարհի քաղաքական դաշտի տեկտոնական շարժի։ Երկրների մի մասը կորցնելու են…

ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում

«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են «Word Univercity Ranking» աղյուսակում: Հավելենք, որ յուրաքանչյուր տարի հրապարակվում է վարկանշային երեք խոշոր աղյուսակ՝ «QS Word Univercity Ranking», «Times Higher Education World University Rankings » և «Academic Ranking of World Universities (ARWU) by the ShanghaiRanking Consultancy»: ԵՊՀ-ն ներառվել է միայն…

Պոլսի հայկական վարժարանի սաները Թուրքիան կներկայացնեն միջազգային մրցույթում՝ «Robotex Turkey 2021»-ում հաղթելուց հետո

Պոլսոյ Եշիլգիւղի հայոց վարժարանի սաները վերջերս փայլուն յաջողութեան մը հասած են «Robotex Turkey 2021» մրցոյթին մէջ։ Սա ձեռներէցութեան ծրագիրներու միջազգային մրցոյթն է։ Անոնք Թուրքիան պիտի ներկայացնեն միջազգային մրցոյթի մը մէջ: Այս մասին «Արեւելք» իմացաւ Պոլսոյ մեր պաշտօնակից՝ «Ժամանակ»էն։ Աղբիւրը այդ առթիւ հրապարակած է կարճ լուր մը, որ կը ներկայացնենք ստորեւ: «Ժամանակ» կը գրէ ՝ Դպրոցի Զ. դասարանի սաներէն Միլա Տեւեճեան եւ Քրիս Էօզհալլաճեան այս մրցոյթին ներկայացուցած են իրենց «Unipsiko» ծրագիրը՝ ուղեցոյց ուսուցչուհի Աղաւնի Տուրասլանի վերահսկողութեան ներքեւ։ 680 միջվարժարանային խումբերու շարքին այս նախագիծը դասուեցաւ Թուրքիոյ առաջինը։ Դպրոցի Է. դասարանէն Նիքոլ Թաշճեան, Այգուն Ներսէսեան եւ…

NASA-ի ֆոտոմրցույթում հաղթող է ճանաչվել Վանա լճի լուսանկարը (ֆոտո)

Ավարտվել է NASA-ի կողմից կազմակերպված Tournament Earth 2021 ֆոտոմրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 2016թ-ին Միջազգային Տիեզերական Կայանից՝ տիեզերագնաց Քեյթ Ռուբինսի կողմից արված Վանա լճի լուսանկարը։ Բյուրականի աստղադիտարանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մոտ 11,000 լուսանկար, որից միայն 32 են անցել եզրափակիչ փուլ և հաղթող է ճանաչվել աշխարհում ամենաաղի լճերից մեկի՝ Վանա լճի լուսանկարը։ Եկե՛ք սիրենք ու պահպանենք մեր մոլորակը, չէ՞ որ մենք միայն մեկ անգամ ենք ապրելու այստեղ։ Վանա Լիճ, Թուրքիա Կարիբյան կղզիներ ԱլյասկաActivity at Cleveland Volcano, Aleutian, Alaska Սահարա անապատDust and clouds Dance over the Sahara Հյուսիային…

Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`«Մայրենի» (գրավոր, թեստ) – 22.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 25.06.2021 թ.Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքումՄայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների…

Samsung-ը կթողարկի բյուջետային Galaxy A22 սմարթֆոն՝ 5G-ի հնարավորությամբ

Samsung-ը պատրաստվում է թողարկել մատչելի սմարթֆոն՝ հինգերորդ սերնդի բջջային ցանցերի հնարավորությամբ: Խոսքը Galaxy A22-ի մասին է։ Սմարթֆոնը կունենա 6,5 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ FHD + կետայնությամբ: Ակնկալվում է, որ Samsung A22-ն աշխատելու է MediaTek Dimensity 700 չիպսեթով: Սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի հունիսին:

«Դումսքրոլինգ»․ վիճակ, որի դեմ պետք է պայքարել

Ժամանակակից լեզուներն անընդհատ փոխվում և լրացվում են նոր բառերով: Խոսքը ոչ միայն ժարգոնային բառերի մասին է, այլ որոշ նոր հնարած տերմինների, որոնք նույնիսկ մուտքագրվում են պաշտոնական բառարաններ: Այսօր մենք կխոսենք համեմատաբար նոր տերմինի մասին՝ «դումսքրոլինգ», որը շատ արտասահմանյան հրատարակություններ անվանում են 2020-ի հիմնական բառը: «Դումսքրոլինգը»՝ «Doomscrolling»,  սոցիալական ցանցերում միանգամից մեծ քանակությամբ բացասական առցանց նորությունների սպառման գործողությունն է: Հոգեկան առողջության մասնագետները հայտարարել են, որ այս պրակտիկան կարող է վնասել հոգեկան առողջությանը, այն հաճախ հանգեցնում է անհանգստության, ընկճվածության և մեկուսացվածության։ Doomscrolling-ը կարող է սահմանվել որպես «էկրանային ժամանակի չափազանց մեծ քանակ, որը նվիրված…

«Հաջորդ սերնդի» տեխնոլոգիան Ձեր մարմնի ջերմությունը վերածում է էլեկտրաէներգիայի

Գիտնականները մշակել են կրելու սարք, որն օգտագործում է Ձեր մարմնի ջերմությունը որպես մարտկոց: Մեր մարմինները պահպանում են կայուն ջերմաստիճան` մոտ 37 աստիճան ցելսիուս, որպեսզի օրգանիզմում տեղի ունենան քիմիական ռեակցիաներ, որոնք մեզ ողջ են պահում։ Բայց այն, գիտնականների կարծիքով, արդյունավետ գործընթաց չէ, և մեր ստեղծած ջերմության մեծ մասը կորչում է մեր մոտավորապես երկու քառակուսի մետր մաշկի միջով: Այս նոր սարքը օգտագործում է ջերմաէլեկտրական գեներատորներ՝ մաշկի և շրջակա օդի միջև ջերմաստիճանի տարբերությունը օգտագործելու համար՝ այդ ջերմային էներգիան վերածելով էլեկտրաէներգիայի: Euronews-ի հաղորդմամբ, սարքը ստեղծվել է ԱՄՆ-ի Կոլորադոյի Բոլդեր համալսարանի (CU Boulder) թիմի կողմից։…

Իլոն Մասկի ապագայի դպրոցը. նրա կրթության յոթ սկզբունքները (վիդեո)

1. Վարկանիշային համակարգն անարդյունավետ է «Իմ դպրոցում գնահատականներ չկան: Դրանք երեխաների մոտ կազմում են աղավաղված արժեքային համակարգ», – ասում է Մասկը: Բայց Ad Astra դպրոցն ունի իր արժույթը՝ «աստրա», որոնք ստացվում են ոչ թե խնդրի ճիշտ լուծման, այլ իրենց գաղափարների իրականացման համար: Ինչ-որ մեկը կայքեր է պատրաստում, ինչ-որ մեկը կարկանդակներ է թխում: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի ինչ-որ բան անելու և պարզելու, թե որքան արժեքավոր է դա: Այսպես են գործնականում երեխաները նախապես սովորում շուկայական հարաբերությունները: 2. Բարձրագույն կրթությունը չպետք է լինի ուսանողի նպատակը Ըստ Մասկի, բարձրագույն կրթությունն ու բոլոր առարկաների խորը ուսումնասիրությունը…