Հոլանդացի գյուտարարի պատրաստած դագաղները մարմինները վերածում է պարարտանյութի (վիդեո)

Պարզվում է, մեռնելուց հետո էլ մարդը կարող է օգտակար լինել մոլորակին՝ ընտրելով սնկից պատրաստված կենդանի դագաղ, որն արագացնում է դիակի քայքայումը: Դագաղը դիակները վերածում է պարարտանյութի, որը հարստացնում է հողը միկելիումի՝ սնկերի արմատային կառուցվածքի շնորհիվ, որոնք բնության ամենամեծ վերամշակողներն են։ Գաղափարի հեղինակը Բոբ Հենդրիկն է, որն այն իրականացրել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի իր ուսանողական լաբորատորիայում: «Սա աշխարհում առաջին կենդանի դագաղն է, և, ըստ էության, անցած շաբաթ օրը Նիդերլանդներում առաջին մարդը կոմպոստացվել է և վերադարձվել կյանքի շրջափուլ», – ասել է Հենդրիկսը AFP– ին: Այս բնական դագաղը վերջին հանգրվանն է դարձել 82-ամյա…

Թումոն բացվեց նաև Մոսկվայում (ֆոտո)

Նախօրեին՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցավ Թումոյի թվով 3-րդ միջազգային կենտրոնի պաշտոնական բացումը: Ինչպես տեղեկանում ենք Թումոյից, Genome Ventures ընկերության հետ համագործակցության շնորհիվ` Մոսկվայի պատանիները նույնպես կստանան Թումոյի կրթական ծրագրին ծանոթանալու և ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն: Դասերը Թումո Մոսկվայում կմեկնարկեն հոկտեմբերին։ Նշենք, որ Հայաստանից դուրս Թումո կենտրոններ կան Փարիզում ու Բեյրութում, շուտով կբացվի նաև կենտրոն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Մոնթե Մելքոնյան կիբեր բանակի հաքերները տարածել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տեղեկությունները

Մոնթե Մելքոնյան կիբեր բանակի հաքերները տարածել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տեղեկությունների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների … և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ: «Մենք հետևում ենք իրավիճակին։ Մեր եղբայրներ, որ կռվում են առաջնագծում, մենք ձեր թիկունքին ենք»,- ասվում է թվիթերի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ հայկական հաքերային թիմն էլ կոտրել է Ադրբեջանի մոտ 2000 տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը։

Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ 2000 տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետեւանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ Ֆեյսբուք կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոտը կցված է։ Սարքերի տվյալները՝ գաղտնաբառերը ներառյալ այստեղ են ։

Պաշտպանեք ֆեյսբուքի էջը հարձակումներից՝ երկփուլանի վավերացման ֆունկցիայով

Ֆեյսբուքի էջը հարձակումներից պաշտպանելու համար Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան։ Ինչու և ինչպես Ինչպես միացնել «Երկփուլանի վավերացում» (Two-factor authentication) ֆունկցիան Ֆեյսբուքում: Երբ այս ֆունկցիան միացնում եք, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել ձեր էջ, քանի դեռ չեն հաստատել հեռախոսահամարին եկած կոդը կամ Ֆեյսբուքի կոդ գեներացնող համակարգով ստացված կոդը, որը նույնպես գտնվում է ձեր հեռախոսում աշխատող Ֆեյսբուքի հավելվածում։ Համակարգչով ֆունկցիան միացնելու համար անցեք այս հղումով՝ https://www.facebook.com/settings?tab=security ընտրեք՝ «Անվտանգություն և մուտք» (Security and Login, Безопасность и вход) ձախ կողմում գտնվող մենյուից, այնուհետև՝ Use two-Factor…

Հետազոտողները նշել են COVID-19-ը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

Բոստոնի համալսարանի վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները նշել են, թե ինչպես կարելի է 25 վայրկյանում ոչնչացնել նոր տեսակի կորոնավիրուսը՝ COVID-19-ը: Այդ մասին հայտնում է Biospace-ը: Հետազոտողները հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է ոչնչացվել ուլտրամանուշակագույն ճառագայթման տեխնոլոգիայի միջոցով: Թեստերի ընթացքում մի խումբ գիտնականներ պարզել են, որ սմ քառակուսի վրա 5 մեգաջուլ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ  կորոնավիրուսը 6 վայրկյանում 99% -ով ոչնչացվել է: Նշվում է, որ վիրուսն ամբողջությամբ ոչնչանում է 25 վայրկյանում` 22 մեգաջոուլ/սմ2 դեպքում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում։ Հետազոտողները ավելացրել են, որ 15 քմ տարածքով սենյակը COVID-19-ից ախտահանելու  համար անհրաժեշտ է 13…

Apple-ը գործարկում է նոր կյանքի կանոններին համահունչ հավելվածներ

Apple-ը հայտարարել է, որ 15 տարի Intel Corp համակարգի կիարառոմից հետո կանցնեն Mac համակարգիչների համար նախատեսված նոր չիպերին՝ այս տարվա մեջ թողարկելով առաջին խմբաքանակը: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը նշել է, որ Intel corp-ը նշանավորեց նոր դարաշրջանի սկիզբը: Դրանց արտադրությամբ ընկերությունը սկսել էր զբաղվել 1980-ական թվականներից և վերածնվել 1990-ականների վերջին: «Ապագայի մեր պատկերացումներում մենք ստեղծելու ենք նոր, հրաշալի արտադրանք և, Սիլիկոնն այն է, ինչը մեզ հնարավորություն կտա կյանքի կոչել այդ ամենը: Դա այն է, ինչը մեր արտադրանքն այդքան հիանալի է դարձնում: Silicon-ը մեր տեխնոլոգիաների հիմքում է»,-ասել է Քուքը: Սիլիկոնային միացուցիչները…

Գիտեի՞ք, որ ջնջելով հին էլեկտրոնային նամակները, կարող եք խնայել էլեկտրաէներգիան

Ստացված էլեկտրոնային նամակների 78 %-ը փոստաղբ (spam) է, որի համար ծախսվում է 33 միլիարդ կիլովատտ էլեկտրականություն, և որը տարեկան արտանետում է 20 միլիոն տոննա ածխաթթու գազ: Եթե Ֆրանսիայի յուրաքանչյուր բնակիչ ջնջի 50 էլեկտրոնային նամակ, էներգիայի խնայողությունը համարժեք կլինի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը 42 տարով անջատելուն: Ձեր էլեկտրոնային փոստարկղը մաքրելով՝ դուք կարող եք խնայել էլեկտրականությունը և նվազեցնել ածխածնային արտանետումները՝ առանց ձեր գրասեղանի մոտից հեռանալու:

AirPods-ի ականջակալը պայթել է տղամարդու ականջի մեջ

Հեռախոսով խոսելու ժամանակ AirPods-ի ականջակալը պայթել է Չինաստանի քաղաքացու ականջի մեջ, հայտնում է GizmoChina-ն: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին, տուժել է Չժենչժոու քաղաքի 23-ամյա բնակիչը, վնասվել է աջ ականջի մաշկը: Տուժածը բուժվել է հակաբորբոքային դեղերով, սակայն, նույնիսկ թերապիա իրականացնելուց հետո, նա դժգոհում է լսողության հետ կապված խնդիրներից: Բժիշկները ականջում հայտնաբերել են նաև արյունահոսության հետքեր։ Weibo չինական սոցիալական ցանցում հաղորդվել է, որ երիտասարդը ականջակալը գնել է խանութներից մեկում, որն Apple-ի գործընկերն է։