Qatar Airways-ի ուղևորներն այժմ պետք է դնեն վիրահատական դեմքի վահաններ ու դիմակ ամբողջ թռիչքի ընթացքում

Qatar Airways-ը հայտարարել է, որ էկոնոմ դասի ուղևորներն այժմ իր թռիչքների ընթացքում պետք է դնեն վիրաբուժական դեմքի վահան, ինչպես նաև դեմքի դիմակ: Վահանները կտրվեն բոլոր ուղևորներին կամ գրանցման ժամանակ, կամ ինքնաթիռի մուտքի մոտ։ Իսկ ահա բիզնես դասի ուղևորների համար այն պարտադիր չի լինի, այլ ըստ հայեցողության, քանի որ նրանց մոտ հեռավորությունն ավելի շատ է պահպանվում, քան էկոնոմ դասում։ Միանգամյա օգտագործման վահանները երկու չափի են, նախատեսված մեծահասակների ու երեխաների համար։

Տեղի կունենա Լոս Անջելես – Երևան ուղիղ չվերթ

Հաշվի առնելով COVID-19 -ի հետևանքով առաջացած իրավիաճակը ավիացիոն շուկայում, և մեր հայրենակիցների խոշոր կուտակումները՝ հատկապես ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որոշում է կայացվել հուլիսի 11-ին իրականացնել Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ։ Այս մասին տեղեկանում ենք Ավիադրոմ տուրիստական գործակալությունից։ Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։ Չվերթն իրականացվելու է Iceland Air ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի…

Այսօրվանից Իտալիան նորից բացում է սահմանները զբոսաշրջիկների համար

Ամռան երրորդ օրը նշանակալից է դարձել իտալացիների համար: Այս պահից սկսած՝ երկրի ներսում ճանապարհորդությունը կրկին հնարավոր է, և սահմանները բաց են ԵՄ երկրների մեծամասնության օտարերկրյա զբոսաշրջիկների համար, և այլևս 14-օրյա կարանտին  պահելու կարիք չկա։ Խոսքը դեռևս գնում է Շենգենյան երկրների և ԵՄ անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին: Հունիսի 15-ից Իտալիան պատրաստ է հյուրեր ընդունել Ռուսաստանից, եթե այն ևս  բացի իր սահմանները: Ռուսների համար մուտքի սահմանափակումներ նույնպես չեն լինի: Արդեն այսօր Իտալիայի երեք օդանավակայաններ Հռոմում, Միլանում և Նեապոլում կընդունեն ինքնաթիռներ Բրիտանիայի Հիթրոու և Մանչեսթեր օդանավակայաններից: Իտալիայում կարանտինային ռեժիմը, որը Եվրոպայում ամենադժվարներից մեկն…

Ryanair-ի ղեկավար․ Թռիչքների վերսկսումից հետո տոմսերը վաճառելու ենք ցանկացած գնով

Ryanair-ի ուղևորները շուտով կարող են 50 տոկոսով ավելի ցածր գներով թռիչքներ իրականացնել, քան նախորդ տարվա ամռանը։ Ավիաընկերությունը ապրիլին ակնարկեց, որ թռիչքները կարող են ավելի էժան լինել կորոնավիրուսային սահմանափակումներից հետո՝ «ավիաընկերությունների գների պատերազմի պատճառով»: Ահա Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ՛Լիրին նախօրեին տված հարցազրույցում հաստատել է, որ ակնկալում է, որ անցյալ հուլիս-օգոստոս ամիսների համեմատությամբ գները կիջնի կիսով չափ: Ryanair-ը The Sun-ին ասել է, որ սա իսկապես ճիշտ է, և ավելացրել է, որ անհրաժեշտ է գների իջեցում, որպեսզի ուղևորներին խրախուսեն վերադառնալ երկինք: Սա կարող է նշանակել գների անկում մինչև  50 տոկոսով։ «Այսպիսով, մենք ակնկալում…

Երկրի օզոնի շերտը ԱՌՈՂՋԱՆՈՒՄ է՝ մթնոլորտում քիմիական վնասակար նյութերի հսկայական նվազման արդյունքում

Անտարկտիդայի վրա օզոնի շերտի անցքն առողջանում է՝ արձագանքելով այն  փոփոխություններին, որոնք առաջացել են հարավային կիսագնդի քամիների հոսքի պատճառով: Daily Mail-ի հաղորդմամբ, Կոլորադո Բոուլդերի համալսարանի հետազոտողները ասում են, որ դա մասամբ պայմանավորված է 1980-ականներին օզոն քայքայող նյութերի (ODS) արգելքի հետ: Ամենամեծ փոփոխությունը կարելի է տեսնել հարավային բարձր մթնոլորտային հոսանքում։ Այն օզոնի քայքման պատճառով սկսել էր շարժվել դեպի հարավ։ Բայց այժմ կարծես այդ երևույթը դադարել է և նկատվում է հակառակ գործընթաց։ Անթարա Բաներջին, հետազոտության գլխավոր հեղինակը, ասում է, որ սա հավանաբար ժամանակավոր փոփոխություն է պայմանավորված կարբոնի երկօքսիդի մակարդակի բարաձրացումով և Չինաստանից եկող…

Ինչ տեսք ունի երկրագնդի ամայացած թռիչքային երկինքը՝ կորոնավիրուսի պայմաններում (ֆոտո)

Ավիաընկերությունները ողջ աշխարհում կամ դադարեցրել են, կամ կրճատել  ծառայությունները` փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։ Սա հանգեցրել է նրան, որ օդում հազարներով ավելի պակաս թռիչքներ են կատարվում: Թռիչքային Radar 24 դիտորդական կայքի տվյալները ցույց են տալիս ամբողջ աշխարհում թռչող ինքնաթիռների քանակի զանգվածային կրճատումը: Համաձայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի, այժմ ակնկալում է, որ 2020 թ.-ին օդային երթևեկությունը կիջնի 38 տոկոսով՝  նախքան այս տարվա  վերջում  վերականգնման մեկնարկը։ Դա կարող է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մի քանի հարյուր միլիոն տոննայով՝  հիմնվելով ավելի վաղ կանխատեսումների և տվյալների վրա:

Հայտնի վայրեր, որտեղ լուսանկարիչը շատ ավելին է տեսել, քան սովորական զբոսաշրջիկներն են նկատում (ֆոտո)

Մեծ Բրիտանիայից Լուսանկարիչ Ռիչ ՄքԿորը շատ է ճանապարհորդում և ճկուն ձևով վերափոխում հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերը՝ լրացնելով ծանոթ ճարտարապետական հուշարձանների և բնական լանդշաֆտների լուսանկարը՝ նոր իմաստով: Նման բնօրինակ նկարների գաղափարը նկարչի մոտ առաջացավ այն ժամանակ, երբ նա հոգնեց ճանապարհորդների սովորական սելֆիներից և ստանդարտ նկարներից՝ մշակութային ժառանգության օբյեկտների ֆոնին:Ռիչը որոշեց գտնել նոր և բավականաչափ հեշտ միջոց՝ սոցիալական ցանցերում յուրօրինակ լուսանկարներ ստանալու համար։ Ներկայացնում ենք նկարչի՝ իսկապես նորարարական մոտեցումը նկարին ու զբոսաշրջությանը։

Որսագողերի կողմից սպանվել են հազվագյուտ սպիտակ ընձուղտները (ֆոտո)

Երկու չափազանց հազվագյուտ սպիտակ ընձուղտներ են սպանվել որսագողերի կողմից Քենիայում։ Կենդանիների՝ էգի և նրա արու ձագի, լեշերը հայտնաբերվել են Գարիսա կոմսության հյուսիս-արևելքում գտնվող գյուղերից մեկում, ընդ որում էգ ընձուխտը միակն էր, որ մնացել էր այս տեսակից։ Երրորդ սպիտակ արու ընձուղտը դեռ կենդանի է, որը ևս սպանված ընձուխտի ձագն է։ Ինչպես գրում է BBC-ն, նրանց սպիտակ տեսքը պայմանավորված է հազվագյուտ վիճակով, որը կոչվում է լեվիզմ, երբ մաշկի բջիջների պիգմենտացիա չկա: Սպիտակ ընձուղտների մասին լուրերը տարածվել են ամբողջ աշխարհում 2017թ.-ին՝ նրանց լուսանկարելուց հետո: Սպիտակ ընձուխտներին նկատել էին 3 ամիս առաջ։ Որսագողերն առայժմ…

Ryanair-ը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա եւ հետադարձ

Ryanair ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա եւ հետադարձ, մինչեւ ապրիլի 8ը՝ հետեւելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը: Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, բոլոր այն ուղեւորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով: Ուղեւորները՝ որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան ԱՆՎՃԱՐ փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչեւ մարտի 13-ի կեսգիշեր: Այն ուղեւորները, որոնց չվերթները չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում: