Reuters. Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել 2019-ի մարտի կոյուղաջրերի նմուշում

Spread the love

Իսպանացի վիրուսաբանները նոր կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել Բարսելոնայի՝  2019-ի մարտի կեղտաջրերի նմուշում`Չինաստանում COVID-19 հիվանդության հայտնաբերումից 9 ամիս առաջ: Այս մասին հայտնել են Բարսելոնայի համալսարանի հետազոտողները:

Իսպանիայում այդքան շուտ վիրուսի գենոմի առկայությունը, եթե հաստատվի, կնշանակի, որ հիվանդությունը կարող հայտնվել է շատ ավելի վաղ, քան կարծում է գիտական ​​հանրությունը:

Բարսելոնայի համալսարանի թիմը, որն այս տարվա ապրիլի կեսից փորձարկում էր կեղտաջրերը՝ հավանական նոր բռնկումները հայտնաբերելու համար, որոշել էր անցկացնել նաև թեստեր ավելի հին նմուշների վրա:

Նրանք առաջին անգամ գտել են, որ վիրուսը գոյություն ունի Բարսելոնայում ՝ 2020 թվականի հունվարի 15-ին՝ 41 օր առաջ, երբ առաջին դեպքը պաշտոնապես հաղորդվեց։

Այնուհետև նրանք թեստեր են անցկացրել 2018-ի հունվար-2019-ի դեկտեմբեր ամիսների ընթացքում վերցված նմուշների վրա և հայտնաբերել են դրանցից մեկում վիրուսի գենոմի առկայությունը, որը հավաքվել է 2019-ի մարտի 12-ին:

«SARS-CoV-2-ի մակարդակները ցածր էին, բայց դրական էին», – ասել է հետազոտության ղեկավար Ալբերտ Բոշը:

Աղբյուրը՝ Reuters

Related posts

Leave a Comment