Ryanair-ի ղեկավար․ Թռիչքների վերսկսումից հետո տոմսերը վաճառելու ենք ցանկացած գնով

Spread the love

Ryanair-ի ուղևորները շուտով կարող են 50 տոկոսով ավելի ցածր գներով թռիչքներ իրականացնել, քան նախորդ տարվա ամռանը։ Ավիաընկերությունը ապրիլին ակնարկեց, որ թռիչքները կարող են ավելի էժան լինել կորոնավիրուսային սահմանափակումներից հետո՝ «ավիաընկերությունների գների պատերազմի պատճառով»:

Ահա Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ՛Լիրին նախօրեին տված հարցազրույցում հաստատել է, որ ակնկալում է, որ անցյալ հուլիս-օգոստոս ամիսների համեմատությամբ գները կիջնի կիսով չափ:

Ryanair-ը The Sun-ին ասել է, որ սա իսկապես ճիշտ է, և ավելացրել է, որ անհրաժեշտ է գների իջեցում, որպեսզի ուղևորներին խրախուսեն վերադառնալ երկինք:

Սա կարող է նշանակել գների անկում մինչև  50 տոկոսով։

«Այսպիսով, մենք ակնկալում ենք անցյալ տարվա հուլիս ամսվա համեմատ կեսից էլ պակաս ուղևորներ՝ ավիատոմսերի նախորդ տարվա գների կեսի չափով։ Մենք իջեցնելու ենք գները, որպեսզի մարդիկ կրկին սկսեն թռչել: Հուլիսին թռիչքը սկսելու դեպքում մենք վաճառելու ենք  տոմսերը ցանկացած գնով, որքան հնարավոր է, որպեսզի հնարավորինս զբաղեցվեն թռիչքի տեղերը, անգամ եթե դա լինի գումարներ կորցնելու հաշվին»,-ասել է Օ՛Լիրին:

Բյուջետային ավիաընկերությունը նախատեսում է վերսկսել թռիչքները Եվրոպայում հուլիսի 1-ից՝ անվտանգության նոր կանոններին համապատասխան։

Related posts

Leave a Comment